CATALUNYA-ի առաջնությունում Արթուր և Ռազմիկ Մայիլյանները դարձան չեմպիոն (տեսանյութ, լուսանկարներ)
ՍպորտՀունիսի 22-ին տեղի ունեցած CATALUNYA-ի առաջնությունում «Հայաստան» մարզական ակումբի սաներ Արթուր և Ռազմիկ Մայիլյանները դարձան բացարձակ չեմպիոն՝ հաղթելով բոլոր մրցակիցներին։
Առաջնությունում պատվավոր՝ 1-ին հորիզոնականը զբաղեցրեց նաև «Հայաստան» մարզական ակումբը:
Նշենք, որ «Հայաստան» մարզական ակումբը ստեղծվել է 2010 թվականին՝ Իսպանիայի Բարսելոնա քաղաքում՝ հայ գործարար, հասարակական գործիչ Արման Մայիլյանի կողմից։
«Հայաստան» մարզակումբում մարզվում է 4-ից մինչև 40 տարեկան 85 մարզիկ, որոնցից շատերն ազգությամբ հայ են:
Իր գործունեության ընթացքում մարզակումբը բազմաթիվ չեմպիոններ է տվել աշխարհին։
![](https://lurer.com/disc/24-06-19/8b135ca32f48e3b48601217d2de88ba1.jpg)
![](https://lurer.com/disc/24-06-19/b6c59c4605d77660adb65910c9f97745.jpg)
![](https://lurer.com/disc/24-06-19/988f6732312ff74f8c9b587a570c30d4.jpg)
![](https://lurer.com/disc/24-06-19/2b018b08c87946afef3d61f211742a8d.jpg)
![](https://lurer.com/disc/24-06-19/0c7cdb6c2f069e58470c031216a52208.jpg)
![](https://lurer.com/disc/24-06-19/6caccd9fb0b6c2b71bd265bcdfc4ae6d.jpg)