Երևան, 10.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ինչպե՞ս է ժամանակի ընթացքում զարգացել սեյսմոգրաֆը. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (10 նոյեմբերի). Ծեծկռտուք տաճարում, ցույցեր Ֆրանսիայում. «Փաստ» Պետք է քրգործ հարուցվի և քննություն իրականացվի. «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը` ՍԴ նախագահի ընտրության արդյունքների մասին Ընդդիմադիր գործչի մահվան պատախանատվությունը կրում է այն մարդը ում պատվերով հարյուրավոր մարդկանց անհիմն վարկաբեկում ու կալանավորում են․ «Ուժեղ Հայաստան» Տնտեսության դանդաղումն՝ աճի «լոկոմոտիվների» հերթափոխման պայմաններում. «Փաստ» Կանխել «ալիևյան Սահմանադրության» ներդրումը Հայաստանում. «Փաստ» Հայաստանը կարող է վերադասակարգվել որպես անբարյացակամ պետություն. «Փաստ» «Մեր ընտանիքում մեկս մյուսիս ապրելու ուժ տվեցինք». Էրիկ Գևորգյանն անմահացել է հոկտեմբերի 20-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... տասն ամիս անց. «Փաստ» Ռազմական ոստիկանությանը նոր լիազորություններ կվերապահվեն. նախագիծ. «Փաստ» Երկդիմի քաղաքականության սուր դրսևորումները. «Փաստ»

Փոխանակման կետերի և գրավատների պետական տուրքի հարկային փոփոխություններով նախատեսված դրույքաչափերը վերանայվել են

Փոխանակման կետերի և գրավատների համար Հարկային օրենսգրքի փոփոխությունների փաթեթով պետական տուրքի  նախատեսված չափը փոքր-ինչ նվազեցվել է: Ակցիզային հարկը տարեկան նախատեսված 4 տոկոսի փոխարեն կավելանա 3 տոկոսով: Հարկային օրենսգրքի փոփոխությունների փաթեթում կատարված փոփոխությունները  երկրորդ ընթերցմամբ քննարկմանը ներկայացրեց ՀՀ ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը:

«Առաջինից երկրորդ ընթերցմամբ քննարկումներին շարունակվել են մասնագիտական քննարկումներն առանձին կարևոր թեմաների շուրջ: Վերանայվել են ֆինանսավարկային հատվածի կազմակերպությունների լիզենզավորման համար նախատեսված պետական տուրքի դրույքաչափերը: Մեր գնահատմամբ որոշակիորեն խաթարված էին համամասնությունները: Եվ ստացվել էր,  որ ֆիսկալ քաղաքականության հետ խաչվել էր մեկ այլ խնդիր: Եվ հիմնական բեռն ընկել էր փոխանակման կետերի և գրավատների վրա»,-ասաց Պողոսյանն ու նշեց, որ այս առումով փոփոխություններ են կատարել:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանի առաջարկությամբ նոր ինստիտուտ են ներմուծել: Անմաքս առևտրի խանութների կազմակերպիչները հրաժարվում են ուղղակիորեն համագործակցել փոքր արտադրողների հետ, հատկապես ակցիզային հարկով հարկվող ապրանք արտադրողների հետ: Եվ ըստ էության այս առաջարկությամբ միջնորդի ինստիտուտ է ներդրվում:

Նույն խմբակցության պատգամավոր Եղիշե Սողոմոնյանի առաջարկությամբ կարգավորել են հանրային սննդի կազմակերպման գործունեությանը զուգահեռ այլ գործունեությամբ զբաղվելու պարագայում բարձր հարկային բեռի խնդիրը: «Սահմանված էր 20 տոկոս հարկ, այս հարցն իսպառ լուծում ենք: Սողոմոնյանի առաջարկությամբ կարգավորում ենք խաղային ապարատների միջոցով արագ սննդի վաճառքի կազմակերպման  աշխատանքը՝ նրանց տեղափոխելով պետական տուրքի համակարգ»,-ասաց Պողոսյանը:

Նրա խոսքով՝ «Լուսավոր Հայաստան» խմբակցության, «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Բաբկեն Թունյանի , Արման Եղոյանի առաջարկությամբ որպես փոխզիջումային տարբերակ առաջարկում են ակցիզային հարկի դրույքաչափը տարեկան 4 տոկոսով ավելացնելու առաջարկը մեղմել, և համաձայնության գալ 3 տոկոսի շուրջ:

ԼՀԿ-ի առաջարկությամբ կարգավորում են նաև սառեցված հավի միսը չդրոշմավորելու խնդիրը: «Օրենքը պարտադրում էր, որ -18 աստիճան ջերմաստիճանի պայմաններում սառեցված հավի միսը դրոշմավորվեր որպես առանձին միավոր: Մենք համաձայնել ենք, որ դրոշմավորվի արկղը, ոչ թե մսի կտորը»,-ասաց փոխնախարարը:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանի առաջարկությամբ կարգավորել են հյուրատներում կազմակերպվող հանրային սննդի հարցը:  «Ենթադրվում էր, որ հյուրատունը կարող է գործել միկրոձեռնարկատիրության հարկման համակարգում: Պատգամավորը մտահոգություն ուներ, որ եթե չենք նշում ուղղակիորեն հանրային սննդի մասին, միգուցե ռիսկեր առաջանան այն առումով, որ միգուցե նախաճաշի, ճաշի կամ ընթրիքի կազմակերպումը կարող է պատճառ հանդիսանալ, որ տվյալ տնտեսավարող սուբյեկտը դուրս մղվի միկրոձեռնարկատիրության հարկման համակարգից»,-ասաց Պողոսյանն ու հավելեց, որ ընդունել են պատգամավորի առաջարկը:

«Իմ քայլը» խմբակցության Գևորգ Պապոյանը ևս կատարել է առաջարկներ: Դրանցից 7-ն ընդունվել են, պատրաստակամություն են հայտնել աշխատել նաև մնացած 6 առաջարկների շուրջ:

Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում փաթեթի երկրորդ ընթերցմամբ քննարկմանը որոշվել էր կատարել պետական տուրքի նախատեսված չափերի նվազեցում: Գրավատների պետտուրքը ներկայում 100 հազար դրամ է, առաջարկվում է առաջին տարում դարձնել 1.5 մլն դրամ, հետո 2 մլն դրամ: Իսկ Փոխանակման կետերի համար 50 հազար դրամ  պետական տուրքն առաջարկվում է առաջին տարում դարձնել 500 հազար դրամ, հետո՝ 1 մլն դրամ:

Հարկային օրենսգրքի փոփոխությունների փաթեթում ներառված Պետտուրքի մասին փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծով նախապես առաջարկվում էր գրավատների համար տարեկան պետական տուրքը 100 հազար դրամից դարձնել 6 միլիոն, իսկ փոխանակման կետերի համար՝ 50 հազարից 3 միլիոն դրամ, իսկ բանկերի տուրքը 3 մլնի փոխարեն դարձնել 7 մլն դրամ, մասնաճյուղերի համար սահմանել 350.000 դրամ պետտուրք:

Այսօրվա իշխանությունը Հայաստանի համար միայն խնդիրներ ու ռիսկեր է ստեղծում. Արմեն ՄանվելյանԻնչպես «Լենինական» երշիկը հասավ Կրեմլ ու վերադարձավ մեր օրերԻնչպե՞ս է ժամանակի ընթացքում զարգացել սեյսմոգրաֆը. «Փաստ»Մեր պայքարը միշտ եղել է հանուն հայի և Հայաստանի, և այսօր էլ է այդպես. Արսեն ԳրիգորյանՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (10 նոյեմբերի). Ծեծկռտուք տաճարում, ցույցեր Ֆրանսիայում. «Փաստ»Պետք է քրգործ հարուցվի և քննություն իրականացվի. «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը` ՍԴ նախագահի ընտրության արդյունքների մասինԸնդդիմադիր գործչի մահվան պատախանատվությունը կրում է այն մարդը ում պատվերով հարյուրավոր մարդկանց անհիմն վարկաբեկում ու կալանավորում են․ «Ուժեղ Հայաստան»Վերջին 35 տարում Հայաստանում որքանո՞վ է նվազել ծնունդների թիվը. Տիգրան ԴումիկյանՀՀ-ի ինքնիշխանությունը վտանգված է Փաշինյանի օրոք, իր շարունակական զիջումներին վերջ չկա. ՉալաբյանՏնտեսության դանդաղումն՝ աճի «լոկոմոտիվների» հերթափոխման պայմաններում. «Փաստ»Կանխել «ալիևյան Սահմանադրության» ներդրումը Հայաստանում. «Փաստ»Կբացատրե՞ք թե էս բոլոր ասածներից որն եք ընտրել. տեսանյութՀայաստանը կարող է վերադասակարգվել որպես անբարյացակամ պետություն. «Փաստ»«Մեր ընտանիքում մեկս մյուսիս ապրելու ուժ տվեցինք». Էրիկ Գևորգյանն անմահացել է հոկտեմբերի 20-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... տասն ամիս անց. «Փաստ»Ռազմական ոստիկանությանը նոր լիազորություններ կվերապահվեն. նախագիծ. «Փաստ»Երկդիմի քաղաքականության սուր դրսևորումները. «Փաստ»«Սահմանադրությունը դարձավ այն կարմիր գիծը, որը ստիպեց ընդդիմությանը միավորվել». «Փաստ»Վեց տարի անց. ի՞նչ ունենք այսօր. «Փաստ»Նոր Սահմանադրության անհրաժեշտություն չկա. խաղաղությունը չպետք է պայմանավորվի Հայաստանի սահմանադրական ինքնության վերանայմամբ. «Փաստ»Կառուցապատողները՝ ուժային ճնշման տակ. ո՞վ է պատասխան տալու տնտեսական հետևանքների համար. «Փաստ»Քաղաքական «սև գործերի» արտահանման նոր մեթոդը, կամ ինչպես են սատելիտները սպասարկում ՔՊ-ի շահերը. «Փաստ»Հարստացած «հեղափոխականների» շքեղ նվերները. ովքե՞ր են թանկարժեք գույք ստացել. «Փաստ»Աշխարհի առաջնությունն ի սկզբանե մեր թիմի համար լավ չդասավորվեց. Վարազդատ ԼալայանՎթար է․ գազ չի լինելուՓրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 106 քաղաքացուԿղավելաշվիլին և Կոբախիձեն դիվանագիտական բարձր աստիճաններ են շնորհել մի շարք պաշտոնյաներիԹուրքիան և Եգիպտոսը համատեղ զորվարժություն են անցկացնում«Եթե Եվրոպան պատերազմ սկսի, Ռուսաստանը պատրաստ է դրան». ՌյաբկովՈչ մի օտար երկիր չի թելադրելու Հայաստանի սահմանադրական օրակարգը. Արամ ՎարդևանյանԻշխանությունն անդադար ընդդիմադիր ուժերի վրա տարատեսակ ճնշումներ է գործադրում. Ավետիք ՉալաբյանԱզգային համախմբում` ընդդեմ ալիևյան Սահմանադրության. Ուժեղ ՀայաստանՄայիլյան եղբայրները եղել են Բաքվի օպերային թատրոնի շենքի հովանավորն ու «խավիարի արքաներ»-ըԼծեն-Տաթև-Քաշունի հատվածը փակ է կցորդիչով տրանսպորտային միջոցների համարԿատարը կհյուրընկալի ԱՄՆ-ի և Իրանի ներկայացուցիչների բանակցությունները«Ժողովրդի պաշտպան» մասշտաբային սոցիալական նախագիծ (տեսանյութ)Քուշներն ու Ուիթքոֆը Աբու Դաբիի բանակցություններից առաջ կհանդիպեն Ուկրաինայի և նրա գործընկերների ներկայացուցիչներինՍիսիանում բախվել են «Renault» մակնիշի կցորդիչով բեռնատարն ու բենզին տեղափոխող ավտոցիստեռնըՎահան Բիչախչյանն առաջին գոլն է խփել ընթացիկ մրցաշրջանումՎատ եղանակի պատճառով Վրաստանի որոշ ճանապարհներին սահմանափակումներ են մտցվելԵրևանի խցանումների նվազեցման և քաղաքային կառավարման բարելավման առաջարկների փաթեթ կներկայացվի հանրությանը․ Հայկ ԴերզյանԲիզնես վարկի նախահաստատում՝ 5 րոպեում․ ի՞նչ առաջարկներ ներկայացրեց Յունիբանկը ԳյումրիումԿոնվերս Բանկը՝ «Բանկերը և բիզնեսը Գյումրիում» էքսպոյում․ հատուկ առաջարկ Շիրակի մարզի ՓՄՁ-ների համարacbaSplit. Ակբա բանկը գործարկել է վճարային նոր ծառայությունԸնդդիմությունը միավորվել է՝ կասեցնելու Փաշինյանի կառավարության միակողմանի զիջումները․ Ուժեղ ՀայաստանԱլիևը՝ Ստեփանակերտում, Սամվել Կարապետյանը՝ բանտում․ սա՞ է Հայաստանի իշխանությունների ստեղծած իրականությունը․ Մարիաննա ՂահրամանյանԶՊՄԿ-ն CaseKey-ի մասնակիցներին է ներկայացրել իրական բիզնես խնդիր․ ուսանողները 10 օրում պետք է առաջարկեն լուծումներՀիշում եմ 2020 թվականի նոյեմբերի 9-ին մարդկանց պատած շոկը. Մենուա ՍողոմոնյանՄիասնության օրակարգի շուրջ համախմբված իրավաբանների ճեպազրույցներըՍրանց իշխանությունը արդեն պատրաստվում է արտահերթ ընտրությունների. Հրայր ԿամենդատայանԸնդդիմությանը մինչ օրս չի հաջողվել ձևավորել ինքնուրույն օրակարգ. Արեգ Սավգուլյան