ԵԽ-2019․ Լիլիթ Պողոսյանի հաղթանակը
ՍպորտՄինսկում ընթացող Եվրոպական խաղերի բադմինտոնի մրցաշարում Հայաստանի միակ ներկայացուցիչ Լիլիթ Պողոսյանը խմբային փուլի երկրորդ խաղում հաղթանակ տարավ 2։0 (21։15, 23։21) հաշվով։ Մրցակիցը մոլդովացի Վլադա Գինգան էր։
A խմբի երրորդ տուրում Լիլիթ Պողոսյանը հունիսի 26-ին կմրցի դանիացի Լինե Հոյմարկ Կյարսֆելդտի հետ։
Առաջին տուրում հայ մարզուհին 0։2 (8։21, 6։21) հաշվով պարտվել էր Իսրայելի ներկայացուցիչ Քսենյա Պոլիկարպովային։