Շատ լավ օդանավակայան ունենք, բայց սպասարկման գները բարձր են․ ՏՄՊՊՀ թեկնածու (տեսանյութ)
ՏնտեսությունԱԺ-ում քննարկվում է Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) նոր անդամի ընտրության հարցը։ Առաջադրված թեկնածուն Էդգար Ճաղարյանն է։
«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը, թեկնածուին դիմելով, հետաքրքվեց, թե ինչ քայլեր է առաջարկում հանձնաժողովը օդանավակայանի ծառայությունների բարձր գների դեմ պայքարելու համար։
Բաբաջանյանին ի պատասխան՝ Էդգար Ճաղարյանն ասաց․ «Ես հպարտությամբ ուզում եմ ասել, որ մենք շատ լավ օդանավակայան ունենք, բայց ցավով նշում եմ, որ մեր օդանավակայանի սպասարկման գները բարձր են, կարծում եմ՝ այստեղ շատ մեծ դեր պետք է ունենա երկրորդ օդանավակայանի զարգացումը»։