Վաշինգտոնը պատրաստ է Փհենյանի հետ կառուցողական բանակցություններ վարել
ՄիջազգայինՎաշինգտոնը պատրաստ է Փհենյանի հետ կառուցողական բանակցություններ վարել, որպեսզի «միաժամանակ եւ զուգահեռ» առաջընթացի հասնի համաձայնագրի հարցում, որին երկու երկրները հասել էին անցյալ տարի: Այս մասին ԱՄՆ Հյուսիսային Կորեայի հարցով հատուկ դեսպանորդ Սթիվեն Բեգունը հայտարարել է Սեուլում իր հարավկորեացի գործընկեր Լի Դոունի հետ հանդիպման ժամանակ:
Լի Դոունը նշել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վաղը կժամանի Սեուլ, եւ մենք կկարողանանք միասին աշխատել ու պատրաստվել, որպեսզի մեր առաջնորդներին օգնենք ապահովել գագաթնաժողովի հաջողությունը: Նրա խոսքով՝ վերջին շրջանում մենք ականատես ենք եղել մեծ թվով դիվանագիտական փոխգործակցությունների եւ Կորեական թերակղզում ու նրա շուրջ միջոցառումների, եւ կարող ենք քննարկել դրանք ապամիջուկայնացման եւ Կորեական թերակղզում խաղաղության գործում էական առաջընթացի վերափոխելու ճանապարհներն ու եղանակները: