Կարեն Սեդրակյանն ու Էդգար Ճաղարյանն ընտրվեցին ՏՄՊՊՀ անդամներ
ՏնտեսությունՀՀ ազգային ժողովի կողմից փակ և գաղտնի քվեարկությամբ Կարեն Սեդրակյանն ու Էդգար Ճաղարյանն ընտրվեցին Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի անդամներ: Այս մասին քվեարկության ավարտից հետո արդյունքներն ամփոփելով հայտնեց ԱԺ Հաշվիչ հանձնախմբի նախագահ Վահագն Հովակիմյանը:
«Քվեարկությանը մասնակցել է 87 պատգամավոր, Էդգար Ճաղարյանի օգտին կողմ է քվեարկել 75, դեմ՝ 12 պատգամավոր, իսկ Կարեն Սեդրակային օգտին՝ դեմ 8, կողմ՝ 78 պատգմավոր, 1 քվեաթերթիկ ճանաչվել է անվավեր»,- ասաց Հովակիմյանը:
ՀՀ վարչապետը Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի անդամի պաշտոնում Կարեն Սեդրակյանի թեկնածությունը առաջադրել էր 1 տարի, իսկ Էդգար Ճաղարյանի թեկնածությունը՝ 2 տարի ժամկետով: