Բաղրամյանի ոստիկանները հայտնաբերել են կանեփանման զանգված. Կա բերման ենթարկված. ծանոթին փնտրում են
ՀասարակությունՀունիսի 27-ին, ժամը 20.30-ին, ոստիկանության Բաղրամյանի բաժնի ծառայողները, ստացված տեղեկություններն իրացնելիս, թմրանյութ պահելու եւ օգտագործելու կասկածանքով, Արմավիրի մարզի Մյասնիկյան գյուղից բերման են ենթարկել Երեւանի Թադեւոսյան փողոցի բնակիչ, 42-ամյա մի տղամարդու:
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ նրա անձնական խուզարկությամբ ձեռքին եղած ծխախոտի տուփի միջից հայտնաբերվել է պոլիէթիլենային տոպրակի մեջ փաթաթված չորացված, սուր հոտով կանեփանման բույսի կանաչավուն զանգված:
Ըստ նրա՝ հայտնաբերվածը կանեփի չոր զանգված է, որը տասն օր առաջ իրեն տվել է ծանոթը, ինքն էլ պահել է՝ իր օգտագործման համար:
Ձեռնարկվում են միջոցառումներ ծանոթի ինքնությունը պարզելու եւ հայտնաբերելու ուղղությամբ:
Հայտնաբերվածն ուղարկվել է ոստիկանության փորձաքրեագիտական վարչություն:
Նախապատրաստվում են նյութեր: