Գյումրիում հորդառատ անձրևի պատճառով ավտոմեքենաներն «խորտակվել» են անձրևաջրերի մեջ
ՀասարակությունԺամեր առաջ, Գյումրիում տեղացել էր հորդառատ անձրեւ եւ կարկուտ։ Ֆեյսբուքում հրապարակվել են լուսանկարներ, որոնք պատկերում են թե ինչպիսին է իրավիճակը Գյումրիում՝ անձրեւից հետո։
Հրապարակված լուսանկարները Անի թաղամասից են։ Այս թաղամասը կառուցվել է 88-ի երկրաշարից հետո եւ համարվում է համեմատաբար բարեկարգ հատվածներից մեկը Հանրապետության երկրորդ քաղաքի։ Հրապարակված լուսանկարները՝ Գյումրի Անի թաղամաս Տրդատ Ճարտարապետ փողոցից են։






