Սաակաշվիլին և ուկրաինացի ընդդիմադիրը վիճաբանել են ուղիղ եթերում
ՄիջազգայինՎրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, ով նախագահ Վլադիմիր Զելենսկիի որոշման շնորհիվ վերադարձել է Ուկրաինա, ուղիղ եթերում լարված բանավեճ է ունեցել ուկրաինացի ընդդիմադիր գործիչ Օլեգ Լյաշկոյի հետ, հայտնում է РИА Новости գործակալությունը:
Երբ Լյաշկոն խոսել է հիվանդ երեխաների հետ կապված խնդիրների մասին, Սաակաշվիլին հայտարարել է, որ ավելի լավ կլինի, եթե վերջինս ու մյուս պատգամավորներն իրենց դղյակները տրամադրեն այդ երեխաներին, գումարներ փոխանցեն նրանց բուժման համար, ոչ թե ուղղակի խոսել:
Լյաշկոն սրան արձագանքել է հարցով՝ արդյո՞ք Սաակաշվիլի չի ցանկանում վերադառնալ իր հայրենիք, որտեղ վերջինիս ազատազրկում է սպառնում:
Սաակաշվիլինի իր հերթին հայտարարել է, որ ինքը, ի տարբերություն դատարկ հայտարարություններ անող Լյաշկոյի, ճանապարհներ է կառուցել Օդեսսայում:
Դրանից հետո քաղաքական գործիչները սկսել են բարձր ձայնով բանավիճել, և հաղորդավարին մեծ դժվարությամբ է հաջողվել հանդարտեցնել կրքերը: