Խոշոր ավտովթար Արագածոտնի մարզում. Nissan Lafesta-ն դուրս է եկել ճանապարհից
ՀասարակությունԱյսօր՝ հունիսի 30-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Nissan Lafesta մակնիշի 35 GA 737 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Վանաձոր ավտոճանապարհի 48-րդ կմ հատվածում, դեպի Վանաձոր ընթանալիս, դեռևս անհայտ պայմաններում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 40 մետր հսկայական քարերին բախվելով՝ հայտնվել ձորում՝ քարերի վրա:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդն ու 3 ուղևորներ, որից երկուսը մանկահասակեր են, օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության փրակարար ծառայության Աշտարակի հրշեջ-փրկարարների, ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի ծառայողների ու քաղաքացիների օգնությամբ տեղափոխվել են Աշտարակի բժշկական կենտրոն: