Պատմական հանդիպում․ Թրամփն ու Կիմ Չեն Ինը հանդիպել են բանակցային սեղանի շուրջ (տեսանյութ)
ՄիջազգայինՀյուսիսային Կորեայում այսօր պատմական հանդիպում է տեղի ունեցել։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինը բանակցային սեղանի շուրջ հանդիպել են միջկորեական ապառազմականացված Փհանմունջոմ գոտու Ազատության տանը։
«Ես չէի սպասում Ձեզ այստեղ տեսնել»,-Հյուսիսային Կորեայի առաջնորդի այս խոսքերը, թերևս, լավագույնն են նկարագրում աշխարհի արձագանքը այս հանդիպման վերաբերյալ։
Ինչպես հաղորդում է vesti.ru-ն, մեկ ժամից ավելի տևած բանակցությունների ընթացքում երկու երկրների ղեկավարները ոչ մի փաստաթուղթ չեն ստորագրել․ Հյուսիսային Կորեայի դեմ կիրառվող սանկցիաները դեռևս շարունակում են ուժի մեջ մնալ։
«Այժմ կտեսնենք՝ կարո՞ղ ենք մենք որևէ բան անել, բայց պիտի հիշեցնեմ, որ մենք ամեն բան ուզում ենք ճիշտ անել, մենք չենք շտապում»,-հայտարարել է Թրամփը։
Նշենք, որ Դոնալդ Թրամփը ԱՄՆ նախագահներից առաջինն է, ով պատմության մեջ առաջին անգամ այց է կատարել Հյուսիսային Կորեա։ Մանրամասները՝ տեսանյութում։