ՌԴ Պաշտպանության նախարարությունը կհիմնի սեփական կինոստուդիան
ՄշակույթՌուսաստանի Պաշտպանության նախարարությունը կհիմնի սեփական կինոստուդիան մերձմոսկովյան «Պատրիոտ» զբոսայգու տարածքում: Այդ մասին հայտնել է Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, հաղորդում է Life-ը:
«Մենք ցանկանում ենք, որ ի հայտ գա բարձրորակ եւ ճշմարիտ կինո, եւ հենց այդ պատճառով մենք նախաձեռնել ենք այդ ծրագիրը եւ ես կարծում եմ, որ առաջիկայում կհիմնենք այդ կինոստուդիան, կինոկենտրոնը, որում կնկարահանենք ֆիլմերը»,-պատմել է նա «Զվեզդա» հեռուստաալիքին տված հարցազրույցում:
Շոյգուի խոսքով՝ այժմ նախարարությունը ստանում են տարատեսակ սցենարներ, սակայն հաճախակի դրանք վերաբերում են անցյալ տարիներին, ոչ թե վերջերս տեղի ունեցած իրադարձություններին: Նախարարն ընդգծել է, որ ռուս հանդիսատեսին պակասում է պատմություններն այսօրվա հերոսների եւ նրանց մասին, ովքեր ներկայումս հակազդում են այդ հսկայական հրեշին, որը միջազգային ահաբեկչությունն է: