Դավիթ Տոնոյանը՝ զորամաս վերադառնալ չցանկացող զինվորի մասին
ՀասարակությունՊաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը խոստանում է՝ բացահայտելու են, թե ինչու զինծառայողն արձակուրդից հետո չի ցանկացել վերադառնալ ծառայության։
«Խուսափողներ շատ են լինում, բայց վերադառնում են, նորություն չէ։ Անպայման կբացահայտվի, Ռազմական ոստիկանությունը զբաղվում է», - այսօր՝ հուլիսի1-ին, լրագրողների հետ զրույցում ասաց նա։
Նշենք՝ Shamshyan.com-ը գրել էր. «Զինվորական ծառայության մեկնած 19-ամյա Նարեկ Ս.-ն զորամասից օրինական արձակուրդ է ստացել և եկել տուն: Լրացել է նրա արձակուրդի ժամկետը և նա պետք է վերադառնար զորամաս: Սակայն նա հրաժարվել է զորամաս վերադառնալ՝ ծնողներին հայտնելով, որ եթե գնա զորամաս, ապա իր կյանքին վերջ կտա»։