Փրկարարներն իջեցրել են Արջաձոր թաղամասում ժայռ բարձրացած երեխային
ՀասարակությունՀուլիսի 1-ին՝ ժամը 19:53-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի Արջաձոր թաղամասում երեխան ժայռից չի կարողանում իջնել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարներն Ի.Ս.-ին (ծնված 2007 թ.) անվնաս իջեցրել են ժայռից (մոտ 20 մ):