Լևոն Արոնյանը հաղթանակ տոնեց
ՍպորտԶագրեբում շարունակվում է Grand Chess Tour մրցաշարը:
Մրցաշարի 6-րդ տուրում հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանն ուժերը չափեց Սերգեյ Կարյակինի հետ:
Հայ գրոսմայստերը առավելության հասավ մրցակցի նկատմամբ:
Այժմ Արոնյանն իր ակտիվուն ունի 3,5 միավոր: Արոնյանի հաջորդ մրցակիցը Հիկարու Նակամուրան է: