«Պոնչիկանոցից» կատարված գողությունը բացահայտվել է (տեսանյութ)
ՀասարակությունՀունիսի 30-ին` ժամը 08.15-ին, ոստիկանության Կենտրոնական բաժնում գողության վերաբերյալ հաղորդում է ստացվել։
Մաշտոցի պողոտայում գտնվող «Պոնչիկանոցի» աշխատակիցը հայտնել է, որ ժամը 04.00-ին անհայտ անձինք կոտրել են վաճառասրահի պատուհանի ապակին և գողացել 5 արկղ քաղցրավենիք:
Դեպքի վայր է մեկնել ոստիկանության օպերատիվ խումբը։ Անհրաժեշտ միջոցառումներն իրականացնելուց հետո տուժողից հաղորդում է ընդունվել։
Հանցագործությունը բացահայտելու համար ձեռնարկված միջոցառումների արդյունքում հուլիսի 1-ին, ժամը 12.00-ին, Կենտրոնականի քրեական հետախույզները գողությունը կատարած անձի վերաբերյալ օպերատիվ տեղեկություններ են ստացել։ Շուտով Փարպեցու փողոցից գողությունը կատարելու կասկածանքով բերման է ենթարկվել 21-ամյա երիտասարդը, որը խոստովանական բացատրություն է տվել:
Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: Պատճառված նյութական վնասի չափը պարզվում է:
Քննությունը շարունակվում է: