Երևան, 10.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Արսենը համայնքը սիրող, վառ ու խոստումնալից գործիչ էր. նա սիրված էր իր համայնքում և մեծ ծրագրեր ուներ. Գոհար Ղումաշյան Արսեն Գևորգյանի հետ տեղի ունեցածի թիվ մեկ պատասխանատուն գործող իշխանությունն է՝ վերից վար․ Մարիաննա Ղահրամանյան Ցնցված եմ Արսեն Գևորգյանի մահվան լուրից․ մեղավորները պետք է պատասխան տան․ Ավետիք Չալաբյան Դուք տրորում եք անմեղության կանխավարկածը մարդկանց ճակատագրերի գնով․ Արամ Վարդևանյան Ինչպե՞ս է ժամանակի ընթացքում զարգացել սեյսմոգրաֆը. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (10 նոյեմբերի). Ծեծկռտուք տաճարում, ցույցեր Ֆրանսիայում. «Փաստ» Պետք է քրգործ հարուցվի և քննություն իրականացվի. «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը` ՍԴ նախագահի ընտրության արդյունքների մասին Ընդդիմադիր գործչի մահվան պատախանատվությունը կրում է այն մարդը ում պատվերով հարյուրավոր մարդկանց անհիմն վարկաբեկում ու կալանավորում են․ «Ուժեղ Հայաստան» Տնտեսության դանդաղումն՝ աճի «լոկոմոտիվների» հերթափոխման պայմաններում. «Փաստ» Կանխել «ալիևյան Սահմանադրության» ներդրումը Հայաստանում. «Փաստ»

Երբ սկսում ենք կորց­նել Սև­ա­նը. ին­չո՞ւ խնդրին լուրջ չեն վե­րա­բեր­վում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Բնապահպանները, Սևանա լճի ճակատագրող մտահոգ քաղաքացիները, լրագրողական համայնքը վերջին մի քանի օրերին անընդմեջ ահազանգում են՝ Սևանա լիճը ճահճացման վտանգի առջև է: Մի քանի տարի է՝ ականատես ենք լինում լճի «ծաղկման», որն, ինչպես նշում են փորձագետները, պայմանավորված է լճում ազոտի և ֆոսֆորի առկայությամբ։

Շրջակա միջավայրի նախարարության հայտարարություններում նշվում է, որ 2019 թվականի ձմռան և գարնան ընթացքում Սևանա լճի ջրի ջերմաստիճանը եղել է դրական՝ մինչև +7 աստիճան, ինչը նպաստավոր պայմաններ է ապահովել ջրի «ծաղկման» համար։ «Իրավիճակն ավելի խորացնում են հարակից համայնքներում կենցաղային ջրերի մաքրման կայանների բացակայությունը և լիճ թափվող գետերի աղտոտվածությունը։ Ներկա պահին բարձր ջերմաստիճանի և վերը նշված բացասական գործոնների համադրության արդյունքում Սևանա լճում սկսվել է կապտականաչ ջրիմուռների ավելացում։

Այս պահին նախարարությունը մշակում է օրենսդրական նախագծեր, որոնցով կկանոնակարգվեն և կնվազեն աղտոտումները», - ասված է հայտարարության մեջ: ԱԺ պատգամավոր Վարազդատ Կարապետյանը մատնանշում է՝ կա Սևանի ափամերձ հատվածների մաքրման լրջագույն խնդիր, լճի ափամերձ համայնքներում մաքրման կայաններ ընդհանրապես չկան։ Վերջերս լրագրողներից Արման Սուլեյմանյանը սոցիալական ցանցի իր էջում հրապարակել էր շրջակա միջավայրի նախարարություն ուղարկված հարցման պատասխանը, որից պարզ է դառնում՝ Սևանա լճի ջրի գնահատման նորմերը բացակայում են, ինչի պատճառով ներկայումս դրա որակը գնահատվում է դեռևս 1990 թվականին սահմանված ձկնատնտեսական նորմերով: 

Այս ամենը խոսում է լճի հանդեպ պետության վերաբերմունքի մասին, և մինչ պետական գերատեսչությունները հաշվարկներ են անում և մտադրություն հայտնում հանձնաժողովներ ստեղծելու, լճի՝ վերևից արված լուսանկարներն առիթ են տալիս վատագույն սցենարը կանխատեսելու:

Բնապահպան Սիլվա Ադամյանը «Փաստի» հետ զրույցում ասում է, որ Սևանա լճի էկոհամակարգը խաթարված է, ջրի ջերմաստիճանը բարձրանում է, և դա ունի մի քանի պատճառ: «Ամենակարևորը՝ ջրբացթողումները բացասական ազդեցություն են ունենում լճի վրա: Մասնագետներն ասում են՝ մոտակա 5-6 տարին պետք է ընդհանրապես ջրբացթողում չանել, որպեսզի էկոհամակարգն ինքնավերականգնվի:

Մյուսը լճի հատակի մաքրման խնդիրն է: Տարիներ շարունակ ջուրը բարձրացել է, կենցաղային աղբը, ծառերը և այլն մնացել են լճի հատակում, իսկ հատակը բացարձակ չի մաքրվել:

Սա է նաև լճի էկոհամակարգի խաթարման և փոփոխության պատճառը: Հաջորդ խնդիրը ձկնապաշարների նվազումն է: Քանի որ ձկան քանակությունը քիչ է, չեն սպառվում Սևանա լճի ջրիմուռները, դրան գումարած կլիմայական փոփոխությունները, երբ կտրուկ ջերմաստիճանը փոխվում է. այս ամբողջն առաջացնում է շատ լուրջ խնդիրներ», - նշում է Ադամյանը: 

Նա անդրադառնում է նաև արհեստական ձկնաբուծությանը: «Այստեղ ունենք ձկների կերի հետ կապված խնդիր: Արհեստական կերի մեջ գենետիկորեն մոդիֆիկացված օրգանիզմներ կան:

Պարզ է, որ ձուկն ամբողջությամբ չի սպառում այն, մի մասը մնում է հատակին, մյուսը՝ դուրս է գալիս ջրի երես և խաթարում էկոլոգիական նորմալ վիճակը Սևանում: 

Այս ամենը երբ գումարում ենք իրար, ստացվում է լուրջ խնդիր՝ կապված ջրիմուռների արագ բազմացման հետ: Տարիներ շարունակ այս խնդիրը բարձրաձայնվում է», - նշում է բնապահպանը՝ ընդգծելով, որ նույնիսկ այն գիտնականները, որ կանխատեսում էին Սևանա լճի էկոլոգիական վիճակի վատթարացում, չէին պատկերացնում, որ այդ գործողություններն այսքան արագ կլինեն, այսքան արագ կսկսենք կորցնել Սևանը: «Մեր կառավարությունը խնդիրը լուրջ չի դիտարկում: Պոպուլիստական ելույթներ են ունենում, մինչդեռ գործընթացների մեջ պետք է ներգրավել լուրջ գիտնականների: Պետք է բացառել ջրբացթողումները, մաքրել լճի հատակը, ինչն առաջնային խնդիր է:

Հատակի մաքրումն ուղիղ կապ ունի ջրիմուռների, ջրի որակի փոփոխության, լճի վատ վիճակի հետ: Երբ խոսում են լճի ափերի մաքրման մասին, պետք է ասել, որ սա ավելի հեշտ կազմակերպվող գործ է», - եզրափակում է մեր զրուցակիցը:

Հ. Գ. Մինչ բոլոր ժամանակների իշխանությունները Սևանի մասին շարունակում են անհանգստանալ կենացների մակարդակով, այսօր կանգնած ենք լրջագույն խնդրի՝ կապուտաչյա գեղեցկուհուն կորցնելու վտանգի առջև: Հուսանք՝ մի քանի տարի հետո մեր երեխաները դասագրքերում չեն կարդա, որ մի ժամանակ Հայաստանի Հանրապետության տարածքում Սևան անվանումով քաղցրահամ ջրով լիճ ենք ունեցել:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Հայաստանում պետք է վերականգնվեն մարդու իրավունքները և վերահաստատվի ժողովրդավարությունը․ Տիգրան Աբրահամյան«Գանձակ Կաթ» ապրանքանիշի Լոռի պանիրը կրկին կարտադրվիԸնդդիմադիր գործիչներին չեզոքացնելու համար իշխանությունները հնարում են շինծու մեղադրանքներ. Ավետիք ՉալաբյանՄեր ժողովրդի մեծագույն խնդիրներից է հիփոթեքային վարկի տոկոսների բարձր լինելը. Հրայր ԿամենդատյանԿրթական համակագի առաջնային գործառույթն է ձևավորել ազգային արժեքներ կրող քաղաքացիներ. Ատոմ ՄխիթարյանՓաշինյանի կառավարումը միայն զոհեր է տալիս. Հարություն ՄնացականյանԱրսենը համայնքը սիրող, վառ ու խոստումնալից գործիչ էր. նա սիրված էր իր համայնքում և մեծ ծրագրեր ուներ. Գոհար ՂումաշյանՔաղբանտարկյալ Արսեն Գևորգյանի մահվան պատասխանատուն ՔՊ-ն է. Հասմիկ ԵնգոյանTeam-ի արդեն 500-րդ աշխատակիցն է արժանացել արտերկրյա ճամփորդության. գլխավոր մրցանակակիրն ավտոմեքենա է ստացելԱզգային օրակարգի շուրջ համախմբված ուժերի համատեղ հայտարարությունը35-ամյակին՝ 35% զեղչ IDBank-ի նշված քարտերի համարՆիկոլի զոմբիների բանակը լրացվելու է եվրոգեյերով. Արշակ ԿարապետյանԿոնվերս Բանկը՝ Citibank N.A.-ի հետ համագործակցությամբ ընդլայնում է իր միջազգային հնարավորություններըԳագիկ Ծառուկյանի և անազատության մեջ գտնվող քաղբանտարկյալների պաշտպանության հանրային խորհրդի հայտարարությունըԳլխակեր ռեժիմը այս մարդուն բանտարկել էր քաղաքական նպատակով. Ռուբեն Մելիքյան25 տարի առաջ երեք ընկերներ հիմնեցին PROFAL-ըԿուսակցությունները պահանջում են բացահայտել Արսեն Գևորգյանի մահվան հանգամանքները և ապահովել արդարադատությունԱրդարությո՛ւն Արսեն Գևորգյանի համար. Ուժեղ ՀայաստանԱրսեն Գևորգյանի հետ տեղի ունեցածի թիվ մեկ պատասխանատուն գործող իշխանությունն է՝ վերից վար․ Մարիաննա ՂահրամանյանՑնցված եմ Արսեն Գևորգյանի մահվան լուրից․ մեղավորները պետք է պատասխան տան․ Ավետիք ՉալաբյանԿալանքը՝ որպես պատժի գործիք դարձրած Նիկոլի հերթական զոհը. Մենուա ՍողոմոնյանԴուք տրորում եք անմեղության կանխավարկածը մարդկանց ճակատագրերի գնով․ Արամ ՎարդևանյանԶՊՄԿ-ի շնորհավորական ուղերձը՝ հաշվապահների օրվա կապակցությամբՔրեակատարողական հիմնարկում գտնվող Արսեն Գևորգյանի մահվան իրավական և բարոյական ամբողջ պատասխանատվությունը կրում է իշխող վարչախումբը. ՀԱՅԱՔՎԵԱյսօրվա իշխանությունը Հայաստանի համար միայն խնդիրներ ու ռիսկեր է ստեղծում. Արմեն ՄանվելյանԻնչպես «Լենինական» երշիկը հասավ Կրեմլ ու վերադարձավ մեր օրերԻնչպե՞ս է ժամանակի ընթացքում զարգացել սեյսմոգրաֆը. «Փաստ»Մեր պայքարը միշտ եղել է հանուն հայի և Հայաստանի, և այսօր էլ է այդպես. Արսեն ԳրիգորյանՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (10 նոյեմբերի). Ծեծկռտուք տաճարում, ցույցեր Ֆրանսիայում. «Փաստ»Պետք է քրգործ հարուցվի և քննություն իրականացվի. «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը` ՍԴ նախագահի ընտրության արդյունքների մասինԸնդդիմադիր գործչի մահվան պատախանատվությունը կրում է այն մարդը ում պատվերով հարյուրավոր մարդկանց անհիմն վարկաբեկում ու կալանավորում են․ «Ուժեղ Հայաստան»Վերջին 35 տարում Հայաստանում որքանո՞վ է նվազել ծնունդների թիվը. Տիգրան ԴումիկյանՀՀ-ի ինքնիշխանությունը վտանգված է Փաշինյանի օրոք, իր շարունակական զիջումներին վերջ չկա. ՉալաբյանՏնտեսության դանդաղումն՝ աճի «լոկոմոտիվների» հերթափոխման պայմաններում. «Փաստ»Կանխել «ալիևյան Սահմանադրության» ներդրումը Հայաստանում. «Փաստ»Կբացատրե՞ք թե էս բոլոր ասածներից որն եք ընտրել. տեսանյութՀայաստանը կարող է վերադասակարգվել որպես անբարյացակամ պետություն. «Փաստ»«Մեր ընտանիքում մեկս մյուսիս ապրելու ուժ տվեցինք». Էրիկ Գևորգյանն անմահացել է հոկտեմբերի 20-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... տասն ամիս անց. «Փաստ»Ռազմական ոստիկանությանը նոր լիազորություններ կվերապահվեն. նախագիծ. «Փաստ»Երկդիմի քաղաքականության սուր դրսևորումները. «Փաստ»«Սահմանադրությունը դարձավ այն կարմիր գիծը, որը ստիպեց ընդդիմությանը միավորվել». «Փաստ»Վեց տարի անց. ի՞նչ ունենք այսօր. «Փաստ»Նոր Սահմանադրության անհրաժեշտություն չկա. խաղաղությունը չպետք է պայմանավորվի Հայաստանի սահմանադրական ինքնության վերանայմամբ. «Փաստ»Կառուցապատողները՝ ուժային ճնշման տակ. ո՞վ է պատասխան տալու տնտեսական հետևանքների համար. «Փաստ»Քաղաքական «սև գործերի» արտահանման նոր մեթոդը, կամ ինչպես են սատելիտները սպասարկում ՔՊ-ի շահերը. «Փաստ»Հարստացած «հեղափոխականների» շքեղ նվերները. ովքե՞ր են թանկարժեք գույք ստացել. «Փաստ»Աշխարհի առաջնությունն ի սկզբանե մեր թիմի համար լավ չդասավորվեց. Վարազդատ ԼալայանՎթար է․ գազ չի լինելուՓրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 106 քաղաքացուԿղավելաշվիլին և Կոբախիձեն դիվանագիտական բարձր աստիճաններ են շնորհել մի շարք պաշտոնյաների