Մարտի 1-ի զոհերի իրավահաջորդների անունից Քոչարյանի գործով դիմում է ներկայացվել ՍԴ
Հասարակությունփաստաբան Տիգրան Եգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Այսօր Մարտի 1-ի զոհերից Գոռ Քլոյանի իրավահաջորդ Սարգիս Քլոյանի և Արմեն Ֆարմանյանի իրավահաջորդ Վաչագան Ֆարմանյանի անունից դիմում է ներկայացվել Սահմանադրական դատարան ՍԴ անդամներ Հրայր Թովմասյանի, Ալվինա Գյուլումյանի, Արայիկ Թունյանի, Հրանտ Նազարյանի, Ֆելիքս Թոխյանի, Աշոտ Խաչատրյանի և Արևիկ Պետրոսյանի մասնակցությունը Ռոբերտ Քոչարյանի և Յուրի Խաչատուրովի դիմումների հիման վրա գործերի քննությանը մասնակցելու անհնարինության վերաբերյալ»:
Ավելի վաղ ՍԴ-ն որոշում էր կայացրել մերժել Ռոբերտ Քոչարյանի գործով փաստաբան Արամ Վարդևանյանի՝ հունիսի 25-ին ներկայացրած միջնորդությունը Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի գործողությունը կասեցնելու վերաբերյալ։