Life.panorama.am-ը գրում է.
Երգիչ Միհրան Ծառուկյանն, ով նկարահանվում է նաև հեռուստադիտողի կողմից սիրված «Full House» հումորային նախագծում, այսօր իրականություն դարձրեց 16-ամյա Հովհաննեսի երազանքը, ով արդեն երեք տարի երազում էր հանդիպել Միհրանին: Նշենք, որ տղան ունի վերջույթների հետ կապված խնդիրներ. անվասայլակով է տեղաշարժվում: Հանդիպումը կայացել է Qahana.am կայքի խմբագրությունում: Նախքան հանդիպումը Հովհաննեսը նամակ էր ուղարկել խմբագրությանը՝ խնդրելով իրականացնել երազանքը և կազմակերպել հանդիպում սիրելի երգչի հետ: Երգիչը հանդիպման խնդրանքին արձագանքել էր անմիջապես. «Կգամ երբ և որտեղ հարմար է, անպայման կհանդիպեմ Հովհաննեսին»:
Նրանց ջերմ հանդիպումը շատերին ստիպեց հուզվել: Հովհաննեսի մայրը Life.panorama.am-ին պատմեց, որ ուղիղ երկու օր տղան ոգևորված է, անընդհատ տրամադրվում է, պատրաստվում է հանդիպմանը: