Ինգուշիայում դաժանորեն ծեծված 7-ամյա երեխային ինքնաթիռով բերել են Մոսկվա (տեսանյութ)
ՀասարակությունՀուլիսի 4-ին Ինգուշիայի Նազրինի մանկական հիվանդանոց է բերվել բազմաթիվ ծանր վնասվածքներով 2012 թվականին ծնված մի աղջնակ: ՄԻՊ-ի վերահոսկողությամբ երեխային վիրահատել են` փրկելով նրա վնասված ձեռքը:
Հետաքննության ընթացքում պարզվել է, որ երեխան ապրել է հորաքրոջ մոտ: Վերջինս էլ ծեծի է ենթարկել նրան: Մայրն ապրում է առանձին քաղաքում, իսկ հոր գտնվելու վայրը դեռ հայտնի չէ: Բացահայտվել է նաև, որ հորաքույրը խնամակալության իրավունք չի ունեցել և աղջնակն ապրել է նրա մոտ առանց որևէ փաստաթղթի:
Այսօր մարդու իրավունքների պաշտպանի և բժշկի վերահսկողությամբ երեխային տեղափոխել են Մոսկվա բուժումները շարունակելու:
Հարուցվել է քրեական գործ: