Երկրաշարժ Կալիֆոռնիայում. Կան տուժածներ, շենքեր են քանդվել, հրդեհներ բռնկվել
ՄիջազգայինԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում այսօր գրանցված կրկնակի երկրաշարժի հետեւանքով շենքեր եւ ճանապարհներ են քանդվել, հրդեհներ են բռնկվել, կան նաեւ մի քանի տուժածներ, հայտնում է Associated Press-ը:
Երկրաշարժի մագնիտուդը կազմել է 7.1, փորձագետները կանխատեսում են հետցնցումների շարունակություն:
Նշվում է, որ հաջորդ շաբաթներին նույն հզորությամբ երկրաշարժի կրկնողության հվավանականությունը կազմում է 10-ին մեկ:
ԱՄՆ Երկրաբանական ծառայության մասնագետները նշում են, որ չափազանց փոքր է այն հավանականությունը, որ երկրաշարժը ավերածություններ է առաջացրել նահանգի սահմաններից դուրս:
Երկրաշարժը տեղի է ունեցել հուլիսի 5-ին, տեղական ժամանակով 20:19-ին: Էպիկենտրոնը տեղակայված է Ռիջքրեսթ քաղաքի մերձակայքում: