Կրակը շատ արագ է իր գործն արել. ԱԻ նախարարը՝ Զոդի վթարի մասին
ՀասարակությունՓրկարարները ժամանակին հասել են դեպքի վայր, ոչ մի րոպե ուշացում չի եղել: Նրանք դեպքի վայր են հասել կանչը ստանալուց 4-5 րոպե հետո: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը՝ խոսելով Զոդի կամրջի վրա տեղի ունեցած վթարի մասին:
Ցոլակյանի խոսքերով, ցավոք փրկարները չեն կարողացել փրկել բոլորին, հրդեհը շատ արագ է իր գործն արել. «Ես չեմ կարող ասել, թե պատճառն ինչն է եղել: Ոստիկանությունը հետաքննություն է կատարում: Մերոնք էլ են այնտեղ եղել, մասնակցել: Մոտավորապես վարկած կա, որ Տոյոտան դիմացից խփել է Գազիլին, որից հետո հետևից եկող 06-ն է հարվածել: Դրանից հետո գազի արտահոսք է եղել և բռնկում: Շատ արագ են մեքենաները վառվել, փրկարարները նույնիսկ չեն կարողացել մոտենալ, 5-6 մետրից են իրականացրել մարելու աշխատանքները: 5 րոպեի ընթացքում կրակն իր գործն արել է, դժբախությունը կատարվածխ է եղել»:
Նախարարին հիշեցրեցին 2014 թվականի դեպքը, երբ երթուղային այրվեց Շիրակի մարզում: Այդ ժամանակ Ցոլակյանը մարզպետն էր: Նախարարն ասաց, որ հետևություններ հիմա էլ պետք է արվեն. «Պետք է մարդատար տրանսպորտային միջոցներն ապահովված լինեն կրակմարիչներով և այլն: Այն պետք է օգտագործվեր հենց առաջին պահին: Արտահոսքը գազի բալոնից է եղել: Այստեղ խնդիր կա նաև, թե ինչ վառելիք է օգտագործվում: Երևի ճիշտ կլինի դիզել օգտագործելը, որպեսզի այդպիսի բռնկում չլինի»:
ԱԻՆ-ը հնարավոր է համապատասխան օրենսդրական նախձեռնությամբ հանդես գալ: