Մարզերում կանգնած են փաստի առաջ. ծառահատումները քրեականացվում են. «Փաստ»
Հասարակություն«Փաստ» օրաթերթը գրում է.
Երեկ ԱԺ արտահերթ նիստում քննարկման դրվեց ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին, Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին և «Բնապահպանական իրավախախտումների հետևանքով կենդանական և բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման սակագների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագծերի փաթեթը:
Եթե ավելի պարզ, ապա մի շարք կարգավորումների հետ մեկտեղ քրեական պատասխանատվության են ենթարկվելու ապօրինի ծառահատումներ կատարած քաղաքացիները: Այս տեղեկատվությանը մարզերում բավականին բուռն կերպով են արձագանքել, հատկապես այն մարզերում, որտեղ ձմեռային վառելիքի հարցը հիմնականում կարգավորվում է բնափայտի հաշվին:
Քաղաքացիների բողոքը հիմնականում կապված է այն փաստի հետ, որ նրանք ուղղակի այլընտրանք չունեն, քանի որ ֆինանսապես ի վիճակի չեն գազի կամ հոսանքի վարձ վճարել: Թերթի հետ զրույցում, հասկանալով հանդերձ անտառների պահպանման անհրաժեշտությունը, նրանք ասում էին, որ իրենք կանգնած են փակուղու առաջ:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում