Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել է
ՏնտեսությունԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հուլիսի 10-ին, կազմել է 476.59 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.41 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։
Եվրոյի փոխարժեքը կազմել է 534.88 դրամ (աճել է 0.54 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 594.97 դրամ (աճել է 0.44), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7.48 դրամ (աճել է 0.01 դրամով)։
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները. արծաթ՝ 230.22 դրամ, ոսկի՝ 21,322.33 դրամ, պլատին՝ 12,396.08 դրամ: