Հրազդանի կիրճում՝ մանկական երկաթուղու հարևանությամբ, խոշոր հրդեհ է բռնկվել
ՀասարակությունՀուլիսի 10-ին, ժամը 21:42-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հրազդանի կիրճում՝ մանկական երկաթուղու մոտակայքում, այրվում է խոտածածկ տարածք:
Հրդեհի բարդության «1-ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել չորս մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:
Դեպքի վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկություն: