Երևան, 19.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Քաղաքական շանտաժը միշտ իր գինն է ունենում. «Փաստ» «Ապրելու ուժ ավագ որդիս տվեց, չեմ կարող թուլանալ և կոտրվել». կրտսեր սերժանտ Մհեր Հովակիմյանն անմահացել է սեպտեմբերի 28-ին Մարտակերտում. «Փաստ» «Նիկոլ Փաշինյանի խնդիրը ժամանակ շահելն է, բայց բոլոր կողմերից նրան մանևրելու տեղ չեն թողնում». «Փաստ» «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորներն Անկախության օրվա կապակցությամբ իրենց ստացած պարգևավճարներն ամբողջ ծավալով կուղղեն Տիգրանաշենի բնակիչներին․ Տիգրան Աբրահամյան Ի՞նչ փոփոխություններ կկատարվեն հողատարածքների միավորման ծրագրում, և որքա՞ն կկազմի փոխհատուցումը. «Փաստ» Սահմանների պաշտպանությունն ու առկա մարտահրավերները. ի՞նչ պետք է անի Հայաստանը. «Փաստ» Ոչ թե չեզոքություն, այլ կեղծ հավասարակշռություն. ինչո՞ւ են եվրոպական պաշտոնյաները լեգիտիմացնում իրագործվող հանցագործությունները. «Փաստ» Հայկական ընկերությունները ներդրումներ են կատարում Իտալիայում. անակնկալներ են սպասվում. «Փաստ» Ընդդիմությունը միավորվում է Գորիսի ընտրություններին ընդառաջ. ձևավորվել է «Ապրելու քվե» դաշինքը. «Փաստ» «Կապարակնքում» են բիզնեսները, բայց չեն կարող ասել, թե ինչի՞ հիման վրա, ի՞նչ օրենքով. «Փաստ»


«Հան­րա­յին լո­ղա­փե­րում լավ պայ­ման­ներ ստեղ­ծե­լու հա­մար 20-25 մի­լի­ոն դրամ է հատ­կաց­վում, սա­կայն հանգս­տա­ցող­նե­րը շատ ան­բա­րե­խիղճ են». «Փաստ»

Հարցազրույց

«Փաստ» օրաթերթը գրում է.

Սևանում հանգստի շրջանը մեկնարկել է: Չնայած լիճը «կանաչել» է, և մասնագետները խորհուրդ են տալիս չլողալ լճում, ամեն դեպքում, հանգստացողների պակաս Սևանում, կարծես թե, չկա:

Օրերս դժգոհություն լսեցինք, որ Սևանի հանրային լողափերից մեկում մաքրության հետ կապված խնդիրներ են եղել, լողափնյա թախտերի քանակը չի բավարարել հանգստացողներին:

Հանրային լողափերի մասին «Փաստը» մի քանի հարց ուղղեց «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրեն Վահե Գուլանյանին: Վերջինս նախ զարմացավ, որ հանրային լողափից հնարավոր է դժգոհություն լինի:

«Ամեն լողափում հովանոցների տակ մոտավորապես 200 լողափնյա թախտ է տեղադրված: Աշխարհում Սևանի հանրային լողափը միակ տեղն է, որտեղ այդ թախտերն անվճար են: Ավտոկանգառը, զուգարանը, հանդերձարանը, ցնցուղարանը, բուժկետը, մանկական խաղահրապարակն անվճար են: Սևանի հանրային լողափերը նույնիսկ վճարովի, թանկ լողափերից ավելի լավ վիճակում են: Աղբահեռացումն իրականացվում է օրը երկու անգամ: Եթե օրը երկու անգամ աղբը չհեռացնենք տարածքից, չեք պատկերացնում, թե ինչ ծավալների այն կհասնի:

Երբ երեկոյան մարդիկ սկսում են մաքրել ափերը, հավատացնում եմ ձեզ, միայն երկու աղբաման ծխախոտի մնացորդ է հավաքվում», ասում է Գուլանյանը:

Նրա խոսքով՝ լողափերը շահագործվում են 2011 թվականից: «Պետական բյուջեից սրա համար անգամ մեկ դրամ գումար չի հատկացվել:

Ամեն ինչ իրականացվում է ազգային պարկի, դրա աշխատակիցների էնտուզիազմի հաշվին», - նշում է մեր զրուցակիցը՝ ընդգծելով, որ ուղղակի մարդիկ պետք է հստակ տարբերակեն, որոնք են հանրային լողափեր, որոնք՝ ոչ:

Պետք է ուշադրություն դարձնել ցուցանակներին: «Եղել են դեպքեր, երբ մարդիկ եկել են, դժգոհել, որ հանրային լողափերում սարսափելի վիճակ է, իսկ հետո պարզվել է, որ իրենք ուղղակի հանրային լողափում չեն եղել: Հանրային լողափերը կոնկրետ տեղերում են, իսկ մարդիկ կան, որոնք կարծում են՝ Սևանի ափին ինչքան տեղ կա, հանրային լողափ է: 

Այս պահին ունենք երեք հանրային լողափ, որոնք ամբողջությամբ կահավորված են: Կառավարության որոշմամբ՝ կա հատկացված հանրային լողափի 9 տարածք: Շորժայի տարածքում, օրինակ, ունենք հանրային լողափ, որը կահավորված չէ, չնայած տեղադրված են հանդերձարաններ, առանձնացված է ավտոկանգառ, բայց չունենք լողափնյա թախտեր:

Առափնյա հատվածը, սակայն, մաքրված է, որպեսզի մարդիկ կարողանան լիարժեք հանգստանալ», - նշում է մեր զրուցակիցը:

ՊՈԱԿ-ի տնօրենի տեղեկացմամբ, այս երեք հանրային լողափերի համար ծախսվում է 20-25 միլիոն դրամ, որից մոտ 19 միլիոն դրամը շահագործման ծախսերն են, իսկ ամեն տարի 6-7 միլիոն դրամ հատկացվում է վերականգնման ծախսերի համար: 

«Հասարակությունը շատ անբարեխիղճ վերաբերմունք է ցուցաբերում. գույքը փչացնում են, հանդերձարանների միջնապատերը ծակում են: Պատկերացրեք՝ ամեն տարի 12-13 հանդերձարանների դռներ ենք փոխում, լողափնյա թախտերի և աղբամանների կորուստ ենք ունենում», - ասում է Գուլանյանը:

Նա հավելում է, որ կցանկանար հանրային լողափերում նոր ու հետաքրքիր լուծումներ տեսնել, որոնց շնորհիվ դրանք հարմարավետ վայրեր կդառնային հանգստացողների համար: «Ես միշտ պատկերացրել եմ, որ, օրինակ՝ հանրային լողափերի հետևում պետք է այգիներ լինեն, և բոլոր նրանք, ովքեր չեն ուզում լողալ, կարողանան այնտեղ իրենց հանգիստն անցկացնել, լինեն ցամաքային և ջրային ատրակցիոններ՝ թեկուզ վճարովի, հարմարեցված բեմահարթակ, որտեղ երաժիշտներ հանդես կգան, և այլ հետաքրքիր լուծումներ ու մտահղացումներ ունենք, բայց ֆինանսական առումով ազգային պարկը սա իրեն թույլ տալ չի կարող, քանի որ կան բնապահպանական խնդիրներ, որոնց լուծման համար ենք փորձում որոշակի միջոցներ ուղղել», - եզրափակում է ՊՈԱԿ-ի տնօրենը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Քաղաքական շանտաժը միշտ իր գինն է ունենում. «Փաստ»«Ապրելու ուժ ավագ որդիս տվեց, չեմ կարող թուլանալ և կոտրվել». կրտսեր սերժանտ Մհեր Հովակիմյանն անմահացել է սեպտեմբերի 28-ին Մարտակերտում. «Փաստ»«Նիկոլ Փաշինյանի խնդիրը ժամանակ շահելն է, բայց բոլոր կողմերից նրան մանևրելու տեղ չեն թողնում». «Փաստ»Սահմանամերձ գյուղերը պետք է ոչ թե դատարկվեն ու հանձնվեն, այլ ապրեն, ամրանան ու զարգանան. Լենա Մաթևոսյան«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորներն Անկախության օրվա կապակցությամբ իրենց ստացած պարգևավճարներն ամբողջ ծավալով կուղղեն Տիգրանաշենի բնակիչներին․ Տիգրան Աբրահամյան Ի՞նչ փոփոխություններ կկատարվեն հողատարածքների միավորման ծրագրում, և որքա՞ն կկազմի փոխհատուցումը. «Փաստ»Սահմանների պաշտպանությունն ու առկա մարտահրավերները. ի՞նչ պետք է անի Հայաստանը. «Փաստ»Ոչ թե չեզոքություն, այլ կեղծ հավասարակշռություն. ինչո՞ւ են եվրոպական պաշտոնյաները լեգիտիմացնում իրագործվող հանցագործությունները. «Փաստ»Հայկական ընկերությունները ներդրումներ են կատարում Իտալիայում. անակնկալներ են սպասվում. «Փաստ»Ընդդիմությունը միավորվում է Գորիսի ընտրություններին ընդառաջ. ձևավորվել է «Ապրելու քվե» դաշինքը. «Փաստ»«Կապարակնքում» են բիզնեսները, բայց չեն կարող ասել, թե ինչի՞ հիման վրա, ի՞նչ օրենքով. «Փաստ»ՔՊ-ի իշխանության «մայրամուտը». արդյո՞ք տնտեսական «ապոկալիպսիսը» կբերի իշխանափոխության Հայաստանում. «Փաստ»Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 8-րդ տուրում «Նոան» հաղթեց «Վանին»ՌԴ ՊՆ․ ռուսական ուժերը Օդեսայի մարզում հարվածել են երկու չորաբեռնատար նավի և լցանավիՈստիկանության գվարդիայի ծառայողները Հաղթանակի կամրջի վրա ինքնաuպանության փորձ են կանխելԹուրքիան և Ադրբեջանը 3 խոշոր էներգետիկ նախագիծ կիրականացնեն«Ուժեղ Հայաստանի» պատգամավորները հրաժարվել են պարգևավճարներից․ միջոցները կուղղվեն ՏիգրանաշենինՀԷՑ-ը պատրաստվում է COP17-ին․ Երևանում և մարզերում կուժեղացվի էլեկտրամատակարարման վերահսկողությունըՅամալը նշել է, թե որ թիմերի մասնակցությամբ խաղերն է ամենաշատը սիրում դիտելՊուտին․ Ռուսաստանի ռազմարդյունաբերական համալիրի արտահանման պատվերները գերազանցել են 70 մլրդ դոլարըՍևանի համար պատմական տարի․ ոռոգման նպատակով լճից բաց թողնված ջրի ծավալը կազմել է ընդամենը 75,3 մլն խորանարդ մետր․ Լևոն ԱզիզյանԳործող նեոբոլշևիկյան իշխանությունը անցել է անգամ բոլշևիկներին, որոշում է՝ ով է եպիսկոպոս, ով՝ չէ. Ավետիք ՉալաբյանԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Մարիաննա Ղահրամանյանի հետԷրդողանը վերջին անգամ է լինելու նախագահի թեկնածուՎրաերթ՝ Երևանում․ վրաերթի է ենթարկվել 55-ամյա հետիոտնըԱդրբեջանական քարոզչությունը հերթական անգամ հայտնվել է ծուղակումՎեհափառը «Save Armenia»-ի պատվիրակության հետ քննարկել է հայ գերիների և Արցախի ժառանգության հարցը«ՈւԱԶ»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել ձորում․ Բելառուսիայի 6 քաղաքացիներ տեղափոխվել են հիվանդանոցԵրևանում ոչ բարեխիղճ կառուցապատող ընկերությունները կարող են տուգանվել մինչև 2 մլն դրամի չափովՀայոց պատմությունը չի մոռանա Փաշինյանին՝ հայի ազգային ինքնության վրա նրա հարձակումների պատճառով․ Ուժեղ ՀայաստանՌուսաստանը մշակում է եզակի զենքեր, որոնք համարվում են աշխարհում ամենահուսալիներից մեկը․ ՊուտինՍեպտեմբերի 22-ից Երևանի տարբեր հասցեներում գործելու են պատվաստումային շարժական կետեր. ԱՆԲացահայտվել է բջջային հեռախոսների և համակարգչային տեխնիկայի ներմուծման ու ստվերային իրացման փոխկապակցված շղթա․ ՊԵԿՓաշինյա՛ն, հանուն ինչի՞ մրցանակ ստացար․ Ուժեղ ՀայաստանԹուրքիան և Օմանը դադարեցնում են իրանական Mahan Air ավիաընկերության չվերթներըԱնգամ միջազգային կառույցները միաբերան հայտարարում են` Եկեղեցու դեմ կատարվողը հակաիրավական է․ Լիլիա ՇուշանյանՍյունիքի մարզի քրեական ոստիկանները Սիսիան քաղաքի բնակիչների տանը ապօրինի զենք-զինամթերք և թմրամիջոց են հայտնաբերելՍա կռիվ է եկեղեցու և մեր ինքնության դեմ, եկեղեցուն չեն կարողանալու հաղթել․ Անուշ Միրզոյան Ազգային խայտառակություն է․ Գոհար Մելոյանը՝ Վեհափառի դատի մասին Ադրբեջանից ուղիղ թելադրանք է եկեղեցու դեմ պրոցեսը․ Գառնիկ Դավթյան Եթե Տիգրանաշենը զիջեն Ադրբեջանին, ապա Սյունիքն ու Վայոց ձորը կմասնատվեն Հայաստանից. Ավետիք ՉալաբյանԴմիտրի Իշխանովը Չեխիայի Պարդուբիցեի բեմում առաջինը հնչեցրեց նոր «Steinway»-ը Կադրեր՝ ԶՊՄԿ-ի 2025 թվականի Կայուն զարգացման հաշվետվության ներկայացումիցԱտելության քարոզը մեր երկրում օր օրի ավելի մեծ տարածում է գտնում. Արմեն ՄանվելյանՀայաստանում մեծ թվով ներդրումների մասին խոստումները կեղծիք են. Հրայր ԿամենդատյանԵս հնչեցնելու եմ մարդկանց անուններ, ում քաղաքական հայացքների պատճառով հեռացրել են աշխատանքից․ Անդրանիկ ԳևորգյանՍամվել և Կարեն Կարապետյանները մութ ու ցուրտ տարիներին կանգնած էին ժողովրդի կողքին․ Անդրանիկ ԳևորգյանUcom Fellowship-ի մասնակիցները Ucom-ում հանդիպեցին Ռալֆ Յիրիկյանի հետ Փաշինյանը կրկնում է այն նույն քայլերը, որոնց համար մեղադրում էր նախորդ իշխանությանը. Աննա ԿոստանյանԱշակերտների գրանցած ցածր արդյունքների պատասխանատուները իշխանության ներկայացուցիչներն են. Ցոլակ Ակոպյան