«Ամբողջ ռուսական սեկտորը լցված է էս մարդու մասին լուրով, այ ստեղ են ասում՝ գործն է անմահ…»
TV«Ամբողջ ռուսական սեկտորը լցված է էս մարդու մասին լուրով, այ ստեղ են ասում՝ գործն է անմահ…»,- այս մասին ֆեյսբուքյան իր էջում՝ լուսանկարին կից գրել է, Ռուբ Ստեփանյանը։
Մամուդ Շավերշյանը Ռուսաստանում հայտնի հայ ձեռներեց է։
«Նա 10 տարի շարունակ իր խանութում անվճար հաց է բաժանել թոշակառուներին, չունևորներին և հաշմանդամներին։ Անվճար հացի համար մարդիկ հերթ են կանգնել, երախտագիտության խոսքեր հայտնել՝ երբեմն արցունքների միջից։
Նա դա չի արել պատվոգրերի համար կամ այն բանի համար, որ քաղաքի օրը նշելիս իրեն բեմ կանչեն: Նա հանրային մարդ չէր: Պարզապես կատարել է պապի պատգամը՝ օգնել նրանց, ովքեր քեզնից ավելի վատ են ապրում»,- գրված է նկարին կից:
Ձեռներեցի մասին զրպարտագրեր են գրել, թե իբր հացը պետությունից է ստանում և մի մասն իրենով է անում, սակայն դա նրան չի հիասթափեցրել և շարունակել է օգնել նրանց, ովքեր դրա կարիքը ունեն։
Ամբողջական նյութը՝ այստեղ