Երևան, 11.Դեկտեմբեր.2025,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Պետության եկամուտները աճում են, թոշակները՝ մնում անփոփոխ․ Ավետիք Չալաբյան Ծաղկաձորում կազմակերպել է երկօրյա աշխատարան՝ ուղղված կուսակցության երիտասարդական միության զարգացմանը․ Էդմոն Մարուքյան Փաշինյանի իշխանությունը շահագրգիռ չէ գերիների վերադարձով Փաշինյանը նույն հարթության մեջ է դնում արցախահայերի հարցն ու «Արևմտյան Ադրբեջանը» Գիտնականներին անհրաժեշտ է տրամադրել սոցիալական արտոնություններ․ Մենուա Սողոմոնյան Պետական պարտքը գնալով մեծանում է, հույսը՝ փոքրանում․ Մենք փոխելու ենք այդ պատկերը․ Մեր ձևով Արևմուտքը հորինել է «Կրեմլի ագենտ», «Պուտինի ագենտ», «ԿԿԲ-ի ագենտ» տերմինները․ Մհեր Ավետիսյան Բրնձե քաղցրավենիք, որն ուտելն «աստվածային օրհնություններ է բերում». «Փաստ» Ես պնդում եմ, որ 2020թ պատերազմը կարող էր չլինել. Էդմոն Մարուքյան Հայաստանը ինստիտուտների՞ պետություն է, թե՞ մեկ կաբինետի ու մեկ անձի. «Փաստ»


Շաբաթօրյա գրական ընթերցումներ «Փաստ» օրաթերթից

Մշակույթ

«ՓԱՍՏ» ՕՐԱԹԵՐԹԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է «ՇԱԲԱԹՕՐՅԱ ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ» ՇԱՐՔԸ՝ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՎ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԳՐՈՂՆԵՐԻ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ: ԱՅՍ ԳՈՐԾՈՒՄ ՄԵԶ ՄԵԾԱՊԵՍ ԱՋԱԿՑՈՒՄ Է ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԳՐՈՂՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ, ԳՐԱԿԱՆԱԳԵՏ ԱԲԳԱՐ ԱՓԻՆՅԱՆԸ, ԻՆՉԻ ՀԱՄԱՐ ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՆՔ:

ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ

(հատված)

ԴԱՐ ԿՈՐՍՏՅԱՆ

Մոտ է լուսաբացը, միայն թե այս վերջին ժամին էլ դիմանա, միայն թե կարողանա գեթ մի ակնթարթ լռեցնել քունքերի տակ բյուրավոր սմբակներով դոփող կորստյան դարի կորստյան վայրկյանների թակոցը: «Լուսաբացի հետ չի լինի Անին,- մռլտում են վայրկյանները,- իսկ դու դեռ ընտրություն չես կատարել ցավի ու վրեժի միջև: Միևնույնն է, չես փախչի վճռից, ժամանակագիրները վաղը գրելու են. «Հայոց հինգ հարյուր տասներեք թվի մեհական ամսին կործանվեց Անին»:

Չէ, միևնույնն է, չի հանձնվի, Գայլ Արշավիրը երբեք չի հանձնվել: Գիշերվա վերջին ժամի այս վայրկյաններին էլ կդիմանա: Մոտ է լուսաբացը, ցավն աստիճանաբար մարում է: Հիմա ուր որ է ոտքի կբարձրանա: Ահա մահիճը չկամ ճռռոցով տեղի է տալիս, մարմինը դանդաղորեն բարձրանում է ներքնակից:

Ասես երկիրն ու երկինքն են բաժանվում իրարից: Բոբիկ ոտքերն արդեն շոշափում են հատակը, բայց հիմա էլ վերմակն է պատանքել մարմինը, վեր ու վար է անում դուրս պրծնել փորձող դողդոջուն ձեռքի հետ, երկարաձգում մարմնի և մահճի բաժանումը:

Հիմարացած մահը ձեռքի ու վերմակի ամեն շարժման հետ մեկ մահճից ցած է սողում, մեկ կրկին վեր բարձրանում, հաստատ չի ուզում լքել տաքուկ անկողինը, բայց շապկի փեշերից կախ ընկած, ետևից մինչև Անի էլ կհասնի: Ձեռքը վերջապես հասնում է աթոռակին, բայց այն չի ցանկանում մահճից պոկվող մարմնին հենարան դառնալ, երերում է ու երերում, իսկ վերմակն արդեն ցած սահել, ծնկներն է գրկել:

Մարմինը ճկվում է մահճի ու աթոռակի միջև, ահա ուր որ է կուղղվի, բայց վերջին պահին աթոռակը դավաճանաբար մի կողմ է ցատկում: Ընկնում է, բայց չի լսում մարմնի թրմփոցը: Կեղծավոր վերմակը անձայն քրքջում է իր ու հատակի արանքում: «Քիչ հանգստացի՛ր,- քչփչում է ականջին,դի՛ր գլուխդ ու մի ակնթարթ փակի՛ր աչքերդ, տես, թե անքուն գիշերներից հետո ի՜նչ քաղցր է լուսադեմի նինջը»: Հիմա էլ ետևից ընկած դեպի դուռն է քարշ տալիս: 

«Ինձ էլ տար հետդ, քեզ կպաշտպանեմ վաղորդյան զով քամուց,- ոչ այն է` քծնում է, ոչ այն է` ծաղրում,- ճամփան երկար է մինչև Անի»: Արդեն գտել է ձեռնափայտը, նրա ծայրով դուռն է հրում, զով քամին ճեղքից կյանք է փչում դեմքին, իսկ նա դեռ ամոթաբար կախ է ընկած շապկից: «Ճանապարհին պատմեմ, թե ինչ եղան մայրն ու նորածինը,-գոչում է ետևից,միակ կինը, որ ստեղծված էր քեզ համար, միակը, որ ողջ կյանքում սիրելու էր քեզ, նախկինի նման փայփայելու խեղված մարմինդ, մանկիկը, որ քեզ հայր էր կոչելու:

Քեզ զրկեցիր կանացի սիրուց ու հայրական գորովից, որ միայն այս անիծյալ հո՞ղը սիրես: Կա՛նգ առ,կանչում է,- կպատմեմ, թե ինչպես սպանվեց Սմբատը: Ամեն ինչ ցանկացար իմանալ, ամեն տեղ քիթդ խոթեցիր ու առաջինը եղար, հիմա էլ Անի ես շտապում, որ ետ չմնաս մյուսներից, բայց չես ուզում լսել սիրելիներիդ մասին: Եթե նրանց կորստյան չմատնեիր, հիմա չէիր մնա միայնակ ու անօգ»:

Մի՞թե պրծում չկա ձայներից ու տեսիլներից: Ապաշխարության գիշերը ձգվել է կյանքի պես երկար, կրկի՞ն պետք է անցնի Հոգյաց վանքից Անի ձգված ցավատանջ ճամփան: Նահատակները շփոթ բանակներով ելնում, առաջն են կանգնում: Ահա Հոգյաց վանքում մորթված միաբանները, հայրն ու եղբայրները, Ծախկոցաձորի, Հուրաստանի կիրճի ու Դվինի ճակատամարտերի քաջերը, Սմբատը, Վահրամ Պահլավունին...

Ձայները պատեպատ խփվում, թափվում են գլխին: Կանչում են իրեն, ասում են. «Բավական է, եկ ու խառնվիր մեր զորավոր բանակին»: Հոծ շարքերը սեղմվում ու ճամփա են բացում մոտեցող վեհաշուք կնոջ առաջ:

Աստվա՜ծ իմ, մայրն է, շուրջը նայում, իրեն է փնտրում: Զուր է փորձում գլուխը թաղել վերմակի տակ, մոր ամենատես ձեռքերը գտնում, մեղմորեն սահում են դատարկ ակնակապիճների վրայով:

«Բավական է, հոգնել ես, զավա՛կս,- ականջներում հնչում և չի մարում հարազատ ձայնը,տուն դարձի՛ր»: Ինչպե՞ս հեռու վանի սիրելիներին, ինչպե՞ս լքի նրանց: «Մի՛ շտապիր,շշնջում է սրտապնդված վերմակը,- չէ որ վերջին գիշերդ է, միակը, որ քոնն է: Քեզ էլ ինչ Անին, չէ որ սպառվում է ժամանակդ, քոնն արդեն նրանք են, որ եկել կանչում են անցյալից: Վայելիր վերջին ժամիդ հանգիստը: Պայքարն այսուհետ ապրողներինն է, ոչ ոք այլևս չի սպասում, ոչ ոք այլևս չի հիշում քեզ: 

Հողմի պես եկավ ու հողմի հետ անցավ ժամանակդ: Ծառերը ծաղկեցին, բայց տերև ու պտուղ չտվին, չորացան ու մեռան: Ետ դարձի՛ր փափուկ մահիճը, գլուխդ դի՛ր բարձին և լսի՛ր միալար երգը կյանքի ու մահվան: Թող գոնե վերջդ խաղաղ լինի»: Չէ, Գայլ Արշավիրը երբեք բացվող օրից գլուխը չի թաքցրել վերմակի տակ,ավելի քան քառասունհինգ տարի, այն օրից ի վեր, երբ Հոգյաց վանքի տանիքն էր բարձրանում Աստծո Միածին Որդու երկրորդ գալուստը տեսնելու միամիտ հույսով, միշտ էլ ծեգը ոտքի վրա է դիմավորել: Շրխկացրել է դուռը երեկվա երեսին և ընդառաջ գնացել բացվող օրվան: Ամեն գիշեր հիվանդ ու հուսահատ է անկողին մտել, բայց առավոտյան զինվորի օրինապահությամբ ոտքի կանգնել` ցավն ու հոգնությունը թողած մահճին:

...Միևնույնն է, կանցնի շեմը, Անի կգնա: Ահա ձեռնափայտը կրկին գտել է դուռը, որը կռնատի ուսի ճնշման ներքո դժկամ ճռռոցով տեղի է տալիս: Ներխուժած զով քամին մարում է ձայները, ցրում տեսիլները: Անցյալի բեռը թոթափած մարմինը վերջապես անցնում է շեմը: Անաչառության դիմակը պատռած դուռը աղմկոտ ետդարձով լոկ դատարկված սենյակի բերանն է խցանում: Պատի գերանները նվվում են վրիպած թակարդի հուսահատ կատաղությամբ: Վերմակը դռան ետևում է մնացել, այդ արդեն մահն է շապիկի փեշից կախ ընկած ոստոստում շուրջը, բայց հիմա ոտքի կկանգնի ու կքայլի, միայն թե մի անգամ էլ խոր շունչ առնի, թոքերը լցնի վաղորդյան կենարար օդով:

Մինչև կեսօր կհասնի Անի և ձեռնափայտով կթակի քաղաքի առաջին իսկ պատահած դարպասը: Թող տեսնեն ու իմանան, որ ատեցին ու արտաքսեցին Գայլ Արշավիրին, բայց ինքը եկել է օրհասական ժամին նրանց հետ լինելու: Վա՜յ այն անհավատին, որ կփորձի փակել ճանապարհը:

Ասում են` բոլոր անհավատները եկել, շրջապատել են Անին, բայց հարյուր բյուր էլ լինեն, իր առաջ սարսափահար մի կողմ կքաշվեն, որովհետև քայլերից կհասկանան, որ այս հողի տե՛րն է գալիս: Յուրայինների ձեռքով բզկտված, բայց օտարի դեմ կռվում անպարտ Գայլ Արշավիրն է գալիս: Անիծյալ անեցինե՛ր, եթե իրոք ատեի ձեզ, մի՞թե կկարողանայիք հաղթել Գայլ Արշավիրին: Տե՛ղն է ձեզ, արծաթասեր շներ: Երկիրն ակոսած կորստյան վիհը ձեր դռանն էլ կանգնեց: Գոնե հիմա կհասկանաք, որ արծաթից ու ոսկուց ավելի թանկը կա, առուծախի մեջ անգամ խաբվեցիք: Վաճառականների մեջ ամենաձախորդը եղաք: Ասում են` հոռոմները քաղաքի պարիսպը թողել, միջնաբերդ են բարձրացել: Ո՞վ է հիմա պարիսպների վրա, ովքե՞ր են ետ մղում անհավատների գրոհները: Ուրեմն դեռ կան քաջեր: Հանուն այդ քաջերի ոտքի կկանգնի Գայլ Արշավիրը:

...Աշխարհը նման անճարակ կույր դեռ չի տեսել: Շտապեց և ուշացավ... Արդեն դեպի ձախ է խարխափում, աջ ուսը` ցանկապատում: Գերանների չորացած կեղևները ուսի վրա պատռել են շապիկը, քրքրում են ծերունական ծալքավոր մաշկը: Բայց կռնատ ուսը, ելք գտնելու հույսով, ավելի ու ավելի է սեղմվում փայտյա անվերջանալի պատնեշին: Մի՞թե կրկին շտապեց, դարպասն աջ կողմո՞ւմ էր, մի քանի գերան էր մնում մինչև դարպասը, իսկ ինքը ետ դարձավ: Ինչպես և ողջ կյանքում` ելք փնտրեց, բայց պատնեշի հանդիպեց:

«Մենք քո սահմանն ենք,- ծոր են տալիս ուսը քերող գերանները,- մենք քո միս ու արյունն ենք, սերդ ու ատելությունդ, ցավդ ու վրեժդ: Ելք մի՛ փնտրիր, չես գտնի, ինչպես և քառասունհինգ տարի չգտար:

Ոչ մի դարպաս էլ չի եղել ու չկա, քեզ մի խաբիր, ինչպես ավելի քան քառասունհինգ տարի խաբեցիր..»: Բայց նրա՞նց հավատա, թե՞ սրտին, որ կտոր-կտոր է լինում կրծքի տակ, նրա՞նց հավատա, թե՞ ուսին, որ քիչ է մնում տապալի գերանները: Անարտասուք հեկեկում է, իսկ ինչ-որ տեղ, շատ մարդիկ, կրնկի վրա բաց դուռը ճոճվում է ել ու մուտ անող պարապ քամուց:

Ետ է քայլում ցանկապատից, վայր դնում ձեռնափայտը և բռում գուղձեր հավաքում:

Գուղձերը մեկ աջ, մեկ ձախ են թռչում:

 Ահա այս մեկը գնաց, ու չլսվեց գերաններին փշուր-փշուր եղած նրա խուլ թմփոցը: 

Գնում է դարպասը գտած գուղձի ետևից: Ականջին քամու մեղմ սուլոց է հասնում: Լայն շապիկը առագաստի նման ուռչում է ու ծփում: Քամին սաստկանում է ու սաստկանում: Կույր աչքերը տեսնում են լայն բացված դարպասը: Սիրտն անհամբերությունից դուրս պրծնելու ավելի վճռական փորձ է անում, ուր որ է կճեղքի կրծքավանդակը և Անի կսուրա:

Մարմինը զուր է փորձում հասնել սրտի ետևից: Համընթաց քամու բերանն ընկած առագաստի նման առաջ է սուրում, բայց արդեն անկարող է հասնել Անի թռչող սրտի ետևից..

Անցել է դարպասը և ընկել գետնատարած: «Հայոց հինգ հարյուր տասներեք թվի մեհեկան ամսին կործանվեց Անին»,- կգրեն ժամանակագիրները, բայց ոչ ոք չի իմանա, որ նույն տարվա նույն ամսի նույն օրը կործանման կանխազգացումից պայթեց Գայլ Արշավիրի սիրտը: Կորստյան ցավը մի վերջին անգամ խոցեց և հազար կտոր արեց նրա սիրտը: 

Միայն ձեռքն է, որ դեռ գրկել է հողը: Կայմը կոտրած առագաստի նման ճերմակ շապիկը թպրտում է քամու բերանում, փորձում ոտքի հանել հանգչող մարմինը, բայց ձեռքն այնպես է կառչել հողից, որ ոչ մի ուժ ընդունակ չէ նրան կտրել գետնից: Եղածը կես գրկաչափ է, բայց թվում է` ողջ երկիրն է կրծքով փակել: Գրկել է և ոչ մեկին չի տա այդ մի կտոր հողը:

ԱՐՄԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

 

***

Երկու կյանքերի հորիզոններում

աղավնու երկու թևեր են ճախրում,

երկու կարոտ կա ծովերի վրա

և հառաչանքի ծովերի ծալքում.

Հանի՛ր, սիրելիս,

մտքիցդ հանի՛ր

ջրահարսների ճերմակ վերարկուն:

Երկու կարոտ կա ծովերի վրա

և հառաչանքի ծովերի ծալքում.

- Փռի՛ր, սիրելիս

հեզորեն փռի՛ր ալիքների մեջ

ջրահարսների ճերմակ վերարկուն:

Իմ և քո կյանքի խորհուրդների մեջ

աղավնու երկու թևեր են ճախրում,

երկու փետուր է պոկվում թևերից

և հառաչանքի ծովերին բախվում,

իմ կյանքի համար ընկած փետուրից

տխրության երկու բառեր են կախվում.

- Հանի՛ր, սիրելիս,

մտքիցդ հանի՛ր

ջրահարսների ճերմակ վերարկուն:

Իմ և քո կյանքի խորհուրդների մեջ

աղավնու երկու թևեր են ճախրում,

թևերը կարոտ ծովերին բախվում

և մերկանում են փետուր առ փետուր,

և մերկանում են թևերը մեկ-մեկ.

ճերմակ աղավնին գնում է, կորչում

տրտմության, պահի, օրերի հերկում.

- Իմ կարոտների ստվերների մեջ

փռի՛ր, սիրելիս,

հեզորեն փռի՛ր

ջրահարսների ճերմակ վերարկուն:

***

Ես գիտեի, որ քեզ մի օր կկարոտեմ

իմ ցանկացած, սիրած, իմ միամիտ աղջիկ,

ես աղոթքի նման լուռ հալվեցի քո դեմ,

ինչպես հոգեվարքի ճառագայթը վերջին:

Հարկավո՞ր էր արդյոք ճամփան այս քարքարոտ՝

հին սերերից խանձված,

մաշված իմ վրանում,

որ արթնացավ իբրև ջահելության կարոտ՝

իմ ծերացած հոգու սառած

դամբարանում:

«Ախ, հրդեհներ դեռ կան քո աչքերում

ծերուկ,

և կա, - ասում էիր, - լուռ անթեղված կարոտ»,

ինձ կմարես, աղջիկ, այրող քո բոցերում,

կհասցնես մահվան գերեզմանին քարոտ:

Դու գիտեիր, որ ես՝ և ծեր,

խանձված, և ծեր,եթե վառեմ հոգիս սիրո հրդեհներում,

ուրեմն՝ վերջ: Զարթնող լուսաբացի գծեր

մարող մայրամուտիս էլ չեն հետևելու:

Բայց դու արի նորից, իմ ծերության աղջիկ,

քեզ կանչում եմ այրվող ոսկորներիս ճիչով,

թող մոխրանամ մեկից ճարճատյունով վերջին,

իսկ դու – դեռ տաք – քայլիր մոխիրներիս միջով:

Ես գիտեի, որ քեզ կկարոտեմ մի օր,

դու՝ ծերերին տրված երեխայի հասակ

և խավարս ցրող վերջին իմ աստնվոր –

իմ ցուրտ գերեզմանին հալվող լուսապսակ:

 

 

 

Սամվել Կարապետյանի փաստաբանական խմբի հայտարարությունըԳերմանիայի կողմից ՀՀ քաղաքացիներին վիզա տրամադրելու հարցում նորություն է սպասվում. ՓաշինյանՎստահությունն է հաջողված համագործակցության բանալինՊետության եկամուտները աճում են, թոշակները՝ մնում անփոփոխ․ Ավետիք ՉալաբյանՍահմանադրական փոփոխությունները ոչնչացնում են Անկախության հռչակագիրը․ Արմեն ՄանվելյանԾաղկաձորում կազմակերպել է երկօրյա աշխատարան՝ ուղղված կուսակցության երիտասարդական միության զարգացմանը․ Էդմոն Մարուքյան ՔՊ-ական երեսպաշտություն՝ Մակունցի կատարմամբ Փաշինյանի իշխանությունը շահագրգիռ չէ գերիների վերադարձով Հատիսի գագաթը կրկին մարդաշատ է. Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձան-համալիրը միավորող դեր է կատարում Փաշինյանը նույն հարթության մեջ է դնում արցախահայերի հարցն ու «Արևմտյան Ադրբեջանը» Բավարարե՛ք Միքայել Սրբազանի՝ իր բժշկի մոտ վիրահատվելու պահանջը․ Էդմոն ՄարուքյանԳիտնականներին անհրաժեշտ է տրամադրել սոցիալական արտոնություններ․ Մենուա Սողոմոնյան Պլեխանովի Երևանյան մասնաճյուղը ունեցավ իր առաջին ինժեներական լաբորատորիան Պետական պարտքը գնալով մեծանում է, հույսը՝ փոքրանում․ Մենք փոխելու ենք այդ պատկերը․ Մեր ձևովՏարոն Չախոյան, շա՞տ ես նեղվել, որ Սամվել Կարապետյանի նկարը փակցված է Վեհարանում․ Ալիկ ԱլեքսանյանԱրևմուտքը հորինել է «Կրեմլի ագենտ», «Պուտինի ագենտ», «ԿԿԲ-ի ագենտ» տերմինները․ Մհեր Ավետիսյան Ուսուցիչների եկամուտը զգալիորեն ցածր է ՀՆԱ -ի համեմատ․ Ատոմ Մխիթարյան «ՀայաՔվեն» նախաձեռնել է կենսաթոշակները 50 տոկոսով բարձրացնելու ստորագրահավաք Անվտանգության մասնագետը հայտնաբերել է պատշգամբային արևային էներգիայի համակարգերի խոցելիություններ Բրնձե քաղցրավենիք, որն ուտելն «աստվածային օրհնություններ է բերում». «Փաստ»Ֆասթ Բանկի ԱկնՔարտով՝ կինոթատրոնի երկրորդ տոմսն անվճարՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (11 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ).Ստեղծվել է ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամը՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ը. «Փաստ»Ես պնդում եմ, որ 2020թ պատերազմը կարող էր չլինել. Էդմոն Մարուքյան Իմ ազատության սահմանափակմանը պատկան մարմինները չեն արձագանքել․ Հովհաննես Իշխանյան Բաքվում գտնվող բոլոր հայ գերիների հարցը կլուծվի միայն այն ժամանակ, երբ Հայաստանը ղեկավարի ուժեղ բանակցող. Նարեկ Կարապետյան Բազմաթիվ թոշակառուներ մի կերպ են փրկվում սովամահ լինելուց․ Հրայր Կամենդատյան Արցախի հարցը լուծված չէ՝ միջազգային իրավունքին համարժեք լուծում պետք է ստանա. Ավետիք Չալաբյան Հայաստանը ինստիտուտների՞ պետություն է, թե՞ մեկ կաբինետի ու մեկ անձի. «Փաստ»«Մեր ձևով» շարժմանը միացել է 13.000 կամավոր Եվրոպական դիլեմա ու տապակ. «Փաստ»Կրոն և իշխանություն. հայկական կրոնական դաշտի տեսանելի ու անտեսանելի կողմերըՎաշինգտոնյան հուշագիրը. անորոշ ճանապարհ դեպի վտանգավոր ճակատագիր «Բարի էր, կամեցող, աշխույժ, բազմաթիվ երազանքներ ուներ». հրետանավոր Լևոն Ստեփանյանն անմահացել է սեպտեմբերի 30-ին Ջրականում. «Փաստ»Եվրոպայում մարդու իրավունքների պաշտպանները լուրջ մտահոգություն են հայտնում Հայաստանի անօրինական ձերբակալությունների վերաբերյալ Լսողության խանգարում ունեցող երեխաների հատուկ կրթահամալիրը կվերափոխվի. «Փաստ»Իշխանական քաղաքականության երկդիմությունն ու մանիպուլյատիվ դարձերեսը. «Փաստ»«Գործ ունենք ավտորիտար ռեժիմի անցման հետ. ժողովրդավարությունն ավարտվում է այնտեղ, որտեղ վտանգ կա ռեժիմի հաստատունության համար». «Փաստ»Շատ ավելին, քան սխալը.... «Փաստ»Փոքր մարդը մեծ պաշտոնում իրական սպառնալիք է. «Փաստ»Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը. «Փաստ»Անհանգստացած Եվրոպան միացնում է ձայնը. միջազգային հեղինակավոր գործիչները նախազգուշացնում են՝ «Հայաստանում Եկեղեցին վերացնում են». «Փաստ»Ալիևն ընտրություններին չի սպասում, նա պահանջում է հիմա. «Փաստ»1-ին տիպի շաքարախտը սկսվում է ենթաստամոքսային գեղձի փոքր B բջիջների մահով․ DiabetesՈչ միայն նավթամթերք. Ալեն Սիմոնյանը՝ Բաքվի հետ առևտրի մասին Արեգակնային ակտիվությունը պիկի վրա է. Ինը M-դասի բռնկում մեկ օրում և մոտեցող փոթորիկՀարկային բեռը կաճի. որքա՞ն գումար կմնա աշխատողի ձեռքին Կիևը կարող է ռեկորդային ցածր օգնություն ստանալ 2025 թվականին․ IfW «ԶՊՄԿ-ում գնումների և մատակարարումների գործընթացը երբևէ այսքան թափանցիկ չի եղել» 2029 թվականին Մեծ Բրիտանիայում կհայտնվի առաջին աերոտաքսին Նոստրադամուսի մարգարեությունները 2026 թվականի համար՝ պատերազմներ, ճգնաժամեր և վերածննդի հույս