Երևան, 19.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ինչպես ռելսային տրանսպորտը «գրավեց» խոշոր քաղաքները. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ). Սկսվել է Ադրբեջանի լայնամասշտաբ ագրեսիան Արցախի դեմ. «Փաստ» Ծափ տվեք. կարևորը՝ իշխանավորները ճոխ կյանքով ապրեն. «Փաստ» 2023 թվականի ադրբեջանական ագրեսիան, դրա հետևանքով հայերի բռնագաղթը բխում էին ՀՀ ներկայիս ռեժիմի քաղաքական առաջնահերթությունից. Աբրահամյան Գազի մատակարարումները դիվերսիֆիկացնելու հնարավորությունները խիստ սահմանափակ են. ի՞նչ առաջարկ է անում Բաքուն. «Փաստ» Քաղաքական շանտաժը միշտ իր գինն է ունենում. «Փաստ» «Ապրելու ուժ ավագ որդիս տվեց, չեմ կարող թուլանալ և կոտրվել». կրտսեր սերժանտ Մհեր Հովակիմյանն անմահացել է սեպտեմբերի 28-ին Մարտակերտում. «Փաստ» «Նիկոլ Փաշինյանի խնդիրը ժամանակ շահելն է, բայց բոլոր կողմերից նրան մանևրելու տեղ չեն թողնում». «Փաստ» «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորներն Անկախության օրվա կապակցությամբ իրենց ստացած պարգևավճարներն ամբողջ ծավալով կուղղեն Տիգրանաշենի բնակիչներին․ Տիգրան Աբրահամյան Ի՞նչ փոփոխություններ կկատարվեն հողատարածքների միավորման ծրագրում, և որքա՞ն կկազմի փոխհատուցումը. «Փաստ»


«Քաղցկեղի ամենաբարձր ցուցանիշները հանքարդյունաբերական քաղաքներում ու երկրներում են». «Փաստ»

Հարցազրույց

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն՝ 2017 թվականի հունվարի մեկի դրությամբ Հայաստանի բնակչության թիվը 2 մլն 986 հազար հարյուր է։ Նույն տարում Հայաստանում հաշվառվել է չարորակ նորագոյացություն ունեցող 43830 մարդ: Եզրահանգում՝ Հայաստանի ամեն 68րդ բնակիչ ունի չարորակ նորագոյացություն։ Բժիշկ, կլինիկական սեքսոլոգ Անդրոնիս Ղարիբյանը «Փաստի» հետ զրույցում նշում է՝ ցավոք, ոչ միայն Հայաստանում, այլ ողջ աշխարհում տարեկան 1-3%-ով աճում է չարորակ նորագոյացություններով հիվանդացության թիվը:

«Այդ թվերն էլ ավելի արագ են աճում զարգացող երկրներում։ Ըստ որոշ տվյալների՝ Հայաստանի Հանրապետությունում վերջին 20 տարում չարորակ նորագոյացությունների թիվն աճել է մոտ 75%-ով։ Քաղցկեղի բոլոր տեսակների ամենաբարձր ցուցանիշները հանքարդյունաբերական քաղաքներում ու երկրներում են։

Մեր երկրում շատ են շահագործվող, կիսատ շահագործված կամ շահագործման նորմատիվները չպահպանած հանքերը, որոնց շահագործման արդյունքում առաջացած թունավոր նյութերը հաճախ, բացի պոչամբարներից, լցվում են գետերը՝ ջրերը «հարստացնելով» ծանր մետաղներով և այլ թունավոր նյութերով։ Շատ համայնքներում՝ նույնիսկ պոչամբարների շրջակայքում, բանջարեղեն են աճեցնում և ուտում, որոնք նույնպես կարող են ունենալ քաղցկեղածին ազդեցություն։ Այս բոլոր պոչամբարները մեզ քիչ էր, հիմա էլ աղտոտվում է Սևանը, և խոսվում է Ամուլսարի շահագործման մասին», ասում է Ղարիբյանը:

Հարցին՝ կանա՞յք, թե՞ տղամարդիկ են գտնվում հիվանդանալու ռիսկային գոտում, բժիշկը պատասխանում է՝ թե՛ կանայք, թե՛ տղամարդիկ ունեն հիվանդացության գրեթե նույն ցուցանիշը։ «Կանանց մոտ առավել հաճախ են հանդիպում կրծքագեղձի, արգանդի պարանոցի, արգանդի մարմնի քաղցկեղները, տղամարդկանց շրջանում առավել հաճախ հանդիպում են թոքի, շագանակագեղձի, ստամոքսաղիքային տրակտի քաղցկեղները, իսկ երեխաների շրջանում ամենահաճախ հանդիպող քաղցկեղները արյանն են», - տեղեկացնում է մեր զրուցակիցը՝ ընդգծելով, որ հատկապես խոցելի են այն տարածքների բնակիչները, որոնց անմիջապես հարևանությամբ հանք է շահագործվում՝ Թեղուտ, Ալավերդի, Կավարտ, Ախթալա և այլն։ «Դեռ հստակ տվյալներ չունեմ, բայց ըստ այցելուների գանգատների, կարծում եմ, որ հանքարդյունաբերական քաղաքներում իջնում են նաև տղամարդկանց պտղաբերության ցուցանիշները», - ընդգծում է Ղարիբյանը։

Կարծիք կա, որ մեր քաղաքացիները շատ անփույթ են իրենց առողջության նկատմամբ, բժշկի են այցելում միայն այդ դեպքում, երբ «դանակը հասնում է ոսկորին», կա հարցի նաև ֆինանսական կողմը: «Հասկանում եմ՝ մարդիկ նաև չեն այցելում ստուգումների, բայց այն միայն ֆինանսով պայմանավորված չէ։ Օրինակ՝ արգանդի պարանոցի քաղցկեղի ախտորոշման նպատակով մեր երկրում անվճար իրականացվում է ՊԱՊ քսուկի հետազոտություն, որի դիմելիության ցուցանիշները նույնպես ցածր են։ Դա է պատճառը, որ մեր երկրում երբեմն քաղցկեղները հայտնաբերվում են այնքան ուշ, որ մնում է միայն պալիատիվ խնամք իրականացնել։ Անկախ գանգատների առկայությունից և բացակայությունից՝ խորհուրդ է տրվում ժամանակ առ ժամանակ անցնել որոշակի կլինիկալաբորատոր հետազոտություններ` տեղամասային պոլիկլինիկայի հսկող բժշկի ուղղորդմամբ», - եզրափակում է բժիշկ Անդրոնիս Ղարիբյանը:

Հիշեցնենք, որ դեռևս այս տարվա հունվարին առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտարարեց, որ Հայաստանի քաղաքացիները չեն վճարի չարորակ ուռուցքների վիրահատական բուժման համար. մի շարք բուժհիմնարկներում այս վիրահատությունների համար գումարն ամբողջությամբ կվճարի պետությունը: Հետագայում էլ նախատեսվում էր անվճար դարձնել քիմիաթերապիան և ճառագայթային բուժումը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

 

Արցախի հայաթափումը չի կարող ջնջել Արցախի դարավոր հայկական պատմությունը, մշակութային ժառանգությունը և արցախահայության իրավունքներըԴպրոցներում միտումնավոր աշակերտներին հեռացնում են ազգային արժեքներից. Ատոմ ՄխիթարյանԿրակեն՝ չպատասխանենք․ այսպե՞ս են պատրաստվում պաշտպանել Հայաստանը. Էդմոն Մարուքյան Մեր ուժը մեր աշխատակիցներն են. Արամ Մարգարյան. տեսանյութԻնչպես ռելսային տրանսպորտը «գրավեց» խոշոր քաղաքները. «Փաստ»Այն մասին, թե ինչ կրիտիկական նշանակություն ունի փոքրիկ Տիգրանաշենը Հայաստանի համար, և ինչու են մեր թշնամիները ու նրանց տեղական կամակատարներն ամեն գնով փորձում մեզնից այն պոկել. ՉալաբյանՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ). Սկսվել է Ադրբեջանի լայնամասշտաբ ագրեսիան Արցախի դեմ. «Փաստ»Ծափ տվեք. կարևորը՝ իշխանավորները ճոխ կյանքով ապրեն. «Փաստ»«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի ուղերձը Արցախի հանձնման ու հայաթափման երրորդ տարելիցի կապակցությամբ Գերմանիայի հեռուստատեսության հայտարարությունն արվել է Արցախի տեղահանման հենց նախօրեին. Նարեկ Կարապետյան 2023 թվականի ադրբեջանական ագրեսիան, դրա հետևանքով հայերի բռնագաղթը բխում էին ՀՀ ներկայիս ռեժիմի քաղաքական առաջնահերթությունից. Աբրահամյան Գազի մատակարարումները դիվերսիֆիկացնելու հնարավորությունները խիստ սահմանափակ են. ի՞նչ առաջարկ է անում Բաքուն. «Փաստ»Քաղաքական շանտաժը միշտ իր գինն է ունենում. «Փաստ»«Ապրելու ուժ ավագ որդիս տվեց, չեմ կարող թուլանալ և կոտրվել». կրտսեր սերժանտ Մհեր Հովակիմյանն անմահացել է սեպտեմբերի 28-ին Մարտակերտում. «Փաստ»«Նիկոլ Փաշինյանի խնդիրը ժամանակ շահելն է, բայց բոլոր կողմերից նրան մանևրելու տեղ չեն թողնում». «Փաստ»Սահմանամերձ գյուղերը պետք է ոչ թե դատարկվեն ու հանձնվեն, այլ ապրեն, ամրանան ու զարգանան. Լենա Մաթևոսյան«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորներն Անկախության օրվա կապակցությամբ իրենց ստացած պարգևավճարներն ամբողջ ծավալով կուղղեն Տիգրանաշենի բնակիչներին․ Տիգրան Աբրահամյան Ի՞նչ փոփոխություններ կկատարվեն հողատարածքների միավորման ծրագրում, և որքա՞ն կկազմի փոխհատուցումը. «Փաստ»Սահմանների պաշտպանությունն ու առկա մարտահրավերները. ի՞նչ պետք է անի Հայաստանը. «Փաստ»Ոչ թե չեզոքություն, այլ կեղծ հավասարակշռություն. ինչո՞ւ են եվրոպական պաշտոնյաները լեգիտիմացնում իրագործվող հանցագործությունները. «Փաստ»Հայկական ընկերությունները ներդրումներ են կատարում Իտալիայում. անակնկալներ են սպասվում. «Փաստ»Ընդդիմությունը միավորվում է Գորիսի ընտրություններին ընդառաջ. ձևավորվել է «Ապրելու քվե» դաշինքը. «Փաստ»«Կապարակնքում» են բիզնեսները, բայց չեն կարող ասել, թե ինչի՞ հիման վրա, ի՞նչ օրենքով. «Փաստ»ՔՊ-ի իշխանության «մայրամուտը». արդյո՞ք տնտեսական «ապոկալիպսիսը» կբերի իշխանափոխության Հայաստանում. «Փաստ»Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 8-րդ տուրում «Նոան» հաղթեց «Վանին»ՌԴ ՊՆ․ ռուսական ուժերը Օդեսայի մարզում հարվածել են երկու չորաբեռնատար նավի և լցանավիՈստիկանության գվարդիայի ծառայողները Հաղթանակի կամրջի վրա ինքնաuպանության փորձ են կանխելԹուրքիան և Ադրբեջանը 3 խոշոր էներգետիկ նախագիծ կիրականացնեն«Ուժեղ Հայաստանի» պատգամավորները հրաժարվել են պարգևավճարներից․ միջոցները կուղղվեն ՏիգրանաշենինՀԷՑ-ը պատրաստվում է COP17-ին․ Երևանում և մարզերում կուժեղացվի էլեկտրամատակարարման վերահսկողությունըՅամալը նշել է, թե որ թիմերի մասնակցությամբ խաղերն է ամենաշատը սիրում դիտելՊուտին․ Ռուսաստանի ռազմարդյունաբերական համալիրի արտահանման պատվերները գերազանցել են 70 մլրդ դոլարըՍևանի համար պատմական տարի․ ոռոգման նպատակով լճից բաց թողնված ջրի ծավալը կազմել է ընդամենը 75,3 մլն խորանարդ մետր․ Լևոն ԱզիզյանԳործող նեոբոլշևիկյան իշխանությունը անցել է անգամ բոլշևիկներին, որոշում է՝ ով է եպիսկոպոս, ով՝ չէ. Ավետիք ՉալաբյանԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Մարիաննա Ղահրամանյանի հետԷրդողանը վերջին անգամ է լինելու նախագահի թեկնածուՎրաերթ՝ Երևանում․ վրաերթի է ենթարկվել 55-ամյա հետիոտնըԱդրբեջանական քարոզչությունը հերթական անգամ հայտնվել է ծուղակումՎեհափառը «Save Armenia»-ի պատվիրակության հետ քննարկել է հայ գերիների և Արցախի ժառանգության հարցը«ՈւԱԶ»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել ձորում․ Բելառուսիայի 6 քաղաքացիներ տեղափոխվել են հիվանդանոցԵրևանում ոչ բարեխիղճ կառուցապատող ընկերությունները կարող են տուգանվել մինչև 2 մլն դրամի չափովՀայոց պատմությունը չի մոռանա Փաշինյանին՝ հայի ազգային ինքնության վրա նրա հարձակումների պատճառով․ Ուժեղ ՀայաստանՌուսաստանը մշակում է եզակի զենքեր, որոնք համարվում են աշխարհում ամենահուսալիներից մեկը․ ՊուտինՍեպտեմբերի 22-ից Երևանի տարբեր հասցեներում գործելու են պատվաստումային շարժական կետեր. ԱՆԲացահայտվել է բջջային հեռախոսների և համակարգչային տեխնիկայի ներմուծման ու ստվերային իրացման փոխկապակցված շղթա․ ՊԵԿՓաշինյա՛ն, հանուն ինչի՞ մրցանակ ստացար․ Ուժեղ ՀայաստանԹուրքիան և Օմանը դադարեցնում են իրանական Mahan Air ավիաընկերության չվերթներըԱնգամ միջազգային կառույցները միաբերան հայտարարում են` Եկեղեցու դեմ կատարվողը հակաիրավական է․ Լիլիա ՇուշանյանՍյունիքի մարզի քրեական ոստիկանները Սիսիան քաղաքի բնակիչների տանը ապօրինի զենք-զինամթերք և թմրամիջոց են հայտնաբերելՍա կռիվ է եկեղեցու և մեր ինքնության դեմ, եկեղեցուն չեն կարողանալու հաղթել․ Անուշ Միրզոյան