Ադրբեջանին զենք վաճառելը հանցագործություն է. Գրիգորի Այվազյան
Վերլուծական
Ադրբեջանին զենք վաճառելն ամենաիսկական հանցագործություն է: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց Ադրբեջանի հայերի ասամբլեա հասարակական կազմակերպության նախագահ Գրիգորի Այվազյանը:
Նա հիշեցրեց ադրբեջանական կողմի սպառնալիքները Ստեփանակերտ թռչող օդանավերը խփելու մասին, ֆաշիստական հռետորաբանության այլ տարրեր:
Խոսելով այն մասին, որ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել կոնգրեսական Բրեդ Շերմանի նախաձեռնությանը՝ օրենսդրական ուղղումներ կատարելու մասին, որի համաձայն Ամերիկայի Միացյալ Նահանգներին արգելվում է Ադրբեջանին ռազմական տեխնիկա տրամադրել, որը Բաքուն կարող է օգտագործել Ստեփանակերտ ուղղվող քաղաքացիական օդանավերի ոչնչացման համար, Այվազյանը հիշեցրեց, որ Թրամփի խորհրդական Բոլթոնը տարածաշրջանային իր այցի ժամանակ գովազդում էր ամերիկյան զենքը:
«Ադրբեջանն ագրեսոր է, իրականացրել է հայ բնակչության ցեղասպանություն եւ պատրաստ է նոր պատերազմի: Նրան զենք վաճառելը հանցագործություն է»,- շեշտեց Այվազյանը: