Այո, պարոն Փաշինյանն իրավունք ունի անհրաժեշտ իրավիճակներում զինված ուժերն օգտագործել. Քոչարյանի պաշտպան
ՀարցազրույցԱյո, պարոն Փաշինյանն իրավունք ունի անհրաժեշտ իրավիճակներում զինված ուժերը օգտագործել: Այս մասին, այսօր՝ հուլիսի 19-ին, լրագրողների հետ զրույցում նշեց Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Հովհաննես Խուդոյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցազրույցում հնչած հայտարարությանը, որտեղ նա նշել էր. «Բոլոր նրանք, որոնք ասում են՝ Ռոբերտ Քոչարյանը քաղբանտարկյալ է նրանք ասում են, որ ես այսօր իրավունք ունեմ ՀՀ զինված ուժերը, տանկերը մտցնել Երեւան ու ցանկացած ընդդիմադիր դրսեւորում տանկերի թրթուռների տակ ճզմել»:
«Այո, կոնկրետ Կառավարությունն իրավունք ունի, եթե իրավական հիմնավորումների անհրաժեշտությունը կա, կներկայացնենք։ Ինչ վերաբերում է տանկեր օգտագործելուն, այստեղ ենթատեքստ տեսնում եմ, որ դա ուղղակիորեն կարելի է մեկնաբանել, որ իբրեւ պարոն Քոչարյանն է տանկեր մտցրել: Դա բացարձակ ապատեղեկատվություն է, ամբողջ գործի մեջ չկա որեւէ նյութ, որ մարտի 1-ին քաղաք տանկեր են մտել»: