Երևան, 20.Մարտ.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Երբեմն ընդամենը մեկ փոքրիկ աղյուսը հեռացնելը բավարար է ամբողջ կառույցը քանդելու համար. «Փաստ» Հայաստանը հայտնվում է երկու մրցակցող ռազմավարությունների միջև. «Փաստ» Վճռորոշ է, թե ՀՀ քաղաքացին ինչ ընտրություն կկատարի՝ Սամվել Կարապետյանի առաջարկած ուժեղ և անվտանգ Հայաստան կառուցելու տեսլականը՞, թե՞ գործող իշխանության կողմից այդ ծրագրի շուրջ բարձրացվող անբովանդակ աղմուկը․ վերլուծաբան «Կա մեկը, ով այդ բոլոր նռների քաղցրությունն ուներ իր հոգու մեջ». Լևոն Լևոնյանն անմահացել է հոկտեմբերի 30-ին Կարմիր շուկայում. «Փաստ» Ոչ միայն ռազմական ուժով, այլ նաև հաշվարկային հզորություններով և ալգորիթմական ինտելեկտով. «Փաստ» «Ընտրություններն են այն հնարավորություններից մեկը, որ ժողովուրդը ձերբազատվի մեզ պատած աղետից». «Փաստ» Կեղծ և մոլորեցնող թեզեր «խաղաղության» և «պատերազմի» շուրջ. «Փաստ» Առաջարկվում է դիվանագիտական ներկայացուցիչների պաշտոնավարման առավելագույն ժամկետը սահմանել 5 տարի. «Փաստ» Ի՞նչ «գործիքներ» են կիրառում իշխանությունները. «Փաստ» Հիշողության կորո՞ւստ, թե՞ դիտավորություն. «Փաստ»


«Այլ ան­ձի փաս­տաթղ­թե­րով վար­կեր ձև­ա­կերպ­վում են հիմ­նա­կա­նում բան­կի կամ վար­կա­յին կազ­մա­կեր­պու­թյան աշ­խա­տակ­ցի հետ հա­մա­ձայ­նեց­ված կար­գով». «Փաստ»

Հարցազրույց

«Փաստ» օրաթերթը գրում է.

Վերջին շրջանում հատկապես շատ են ահազանգերը, որ ամենատարբեր վարկային կազմակերպություններից մեր քաղաքացիները վարկեր են ստանում, իսկ որոշ ժամանակ հետո պարզվում է, որ խաբված են, ասենք՝ հայտնաբերում են, որ իրենց անունով գրանցված էլի վարկեր կան, որոնք սակայն նրանք չեն ստացել և այլն: «Փաստը» թեմայի շուրջ զրուցել է փաստաբան Իրինա Դանիել յանի հետ:

-Տիկին Դանիելյան, փողոցներում ամեն քայլափոխի կարելի է հանդիպել հայտարարությունների, որ առանց տեղեկանքների, միայն անձնագրով և սոցիալական քարտով քաղաքացիներին տրամադրվում են վարկեր: Ի՞նչ վտանգներ պետք է քաղաքացին սպասի այս կազմակերպություններից կամ անհատներից:

Նման կազմակերպությունները, որպես կանոն, առհասարակ իրավունք չունեն տրամադրելու վարկ, քանի որ չունեն լիցենզիա: Ուստի նման կազմակերպությունների հետ որևէ պայմանագրային հարաբերությունների մեջ մտնել խորհուրդ չի տրվում:

Փողոցներում որոշ հայտարարություններ են տեղադրվում նաև վարկի տրամադրման գործում միջնորդական ծառայություններ մատուցելու վերաբերյալ: Դրանք, կարծում եմ, ևս վստահություն չեն ներշնչում, քանի որ անհասկանալի է նրանց գործունեության բուն բնույթն ու պայմանները:

-Եթե ամեն դեպքում քաղաքացին որոշի դիմել նրանց և վարկ ստանալ, ինչի՞ն պետք է ուշադրություն դարձնի՝ սեփական իրավունքները պաշտպանելու և չխաբվելու համար:

-Առաջին հերթին, իհարկե, հարկավոր է մանրակրկտորեն ծանոթանալ կնքվելիք պայմանագրի բոլոր դրույթներին: Դրանք պարզ չլինելու պարագայում անհրաժեշտ է պահանջել պարզաբանում կամ դիմել մասնագետի՝ խնդրելով գնահատել տրամադրված պայմանագիրը ռիսկերի տեսանկյունից:

Ցանկացած պարագայում վարկային պայմանագիր կնքելիս պետք է ուշադրություն դարձնել պայմանագրի հետևյալ էական պայմաններին` վարկի փաստացի տոկոսը (քաղաքացիները հաճախ շփոթում են տարեկան և փաստացի տոկոսները), վճարման ժամկետները, ժամկետանց վարկի նկատմամբ հաշվարկվող տույժերը, եթե առկա է նաև գրավ, ապա պետք է ուսումնասիրել գրավի առարկայի իրացման եղանակները: Արդյոք պայմանագիրը պարունակո՞ւմ է գրավի առարկան արտադատական կարգով (առանց դատարան դիմելու) բռնագանձելու վերաբերյալ համաձայնություն, և բանկի կողմից ժամկետանց վարկի վերաբերյալ ծանուցում ստանալու եղանակը: 

Հաճախ քաղաքացիները կարծում են, որ ժամկետանց պարտավորություն ունենալու պարագայում բանկը նրանց կտեղեկացնի, կամ եթե գրավի առարկան իրացնելուց հետո մնա որևէ պարտավորություն, բանկը պարտավոր է նրանց ծանուցել

Սակայն իրականում վարկային պայմանագրերը հիմնականում պարունակում են դրույթ առ այն, որ հաճախորդը իր վարկին վերաբերող ցանկացած տեղեկություն պարտավոր է ստանալ ինքնուրույն՝ բանկ այցելելով, ուստի բանկը ծանուցման որևէ պարտավորություն չի կրում:

- Վերջերս ավելացել են դեպքերը, երբ այլ քաղաքացիների փաստաթղթերով վարկեր են ձևակերպվում: Ստացվում է, որ քաղաքացիները պաշտպանվա՞ծ չեն: Իրականում ի՞նչ սխեմայի հետ մենք գործ ունենք:

- Այո, նմանատիպ դեպքերը շատ են: Այլ անձի փաստաթղթերով վարկեր ձևակերպվում են հիմնականում հենց բանկի/վարկային կազմակերպության աշխատակցի հետ համաձայնեցված կարգով: Այսինքն, համապատասխան աշխատակիցը, բնականաբար, տեսնում է, որ անձնագրում պատկերված և վարկային պայմանագիրը ստորագրող անձինք տարբեր են: Նման ապօրինի գործողություններից տուժած անձինք առաջին հերթին պետք է հաղորդում տան ՀՀ ոստիկանություն: Իսկ եթե համապատասխան բանկը կամ վարկային կազմակերպությունն արդեն դիմել է դատարան անձից այդ վարկի գումարը բռնագանձելու պահանջով, ապա խորհուրդ է տրվում դատարանում միջնորդել նշանակելու դատաձեռագրաբանական փորձաքննություն, որի արդյունքում անձը կկարողանա ապացուցել, որ չի ստորագրել խնդրո առարկա վարկային պայմանագիրը:

- Օրենքը ո՞ր դեպքում և ինչպե՞ս է պաշտպանում քաղաքացիներին:

Օրենքը այս իրավահարաբերությունների համար նախատեսել է կարգավորումներ, սակայն անհրաժեշտ է, որ մեր քաղաքացիները իմանան իրենց իրավունքներն ու պարտականությունները և կիրառեն դրանք:

Մեր գրասենյակը շատ է բախվում նման իրավիճակների, երբ քաղաքացիները իրազեկված չեն լինում իրենց պարտավորությունների մասին, և բանկը կամ վարկային կազմակերպությունը հայց է ներկայացնում դատարան, բայց քաղաքացին պայմանագրային պարտավորությունների մասին տեղեկացված չի լինում նախապես: Այստեղ լրացուցիչ դժվարությունների ենք հանդիպում:

Այնպես որ, կարող եմ քաղաքացիներին խորհուրդ տալ՝ նման դեպքերում անպայման դիմել փաստաբանի խորհրդատվությանը՝ հետագա խնդիրներից խուսափելու համար:

-Թե՛ բանկերի, թե՛ վարկային կազմակերպությունների միջոցով վարկեր ստանալիս քաղաքացիները ինչի՞ն պետք է ուշադիր լինեն, որպեսզի հետագա խնդիրների դեպքում օրենքի շրջանակներում կարողանան պաշտպանել իրենց իրավունքները և չկրեն ֆինանսական վնասներ:

-Առհասարակ ցանկացած պայմանագրային հարաբերությունների մեջ մտնելիս անհրաժեշտ է ամենայն ուշադրությամբ ուսումնասիրել պայմանագրի բոլոր կետերը: Սա առաջին հերթին վերաբերում է հենց վարկային պայմանագրերին, քանի որ նման պայմանագրերի պարագայում կողմերից մեկը տնտեսվարող սուբյեկտ է, իսկ մյուսը՝ ֆիզիկական անձ:

Այս պայմաններում մեծ է հավանականությունը, որ բանկի/վարկային կազմակերպության կողմից կազմված պայմանագիրը չի կարող ամբողջապես պարզ և կանխատեսելի լինել հասարակ քաղաքացու համար: Ֆինանսական վնասներ չկրելու համար անհրաժեշտ է իրական գնահատական տալ վարկի մարման հնարավորությանը: Այսինքն, արդյոք քաղաքացին իսկապես կկարողանա՞ մարել ստանձնած վարկը, քանի որ, հակառակ պարագայում, վերջինս կրելու է լուրջ գույքային վնասներ` տույժերի, դատական ծախսերի տեսքով:

Բացի այդ, անհրաժեշտ է հստակ պատկերացում կազմել վարկը ժամկետանց լինելու պարագայում տույժերի հաշվարկման կարգի վերաբերյալ:

Կցանկանայի նաև անդրադառնալ երաշխավորի ինստիտուտին: Հայաստանում շատ քիչ քաղաքացի կա, ով գիտակցում է այդ ինստիտուտի հասկացությունը:

Պետք է նշել, որ երաշխավորը համապարտ պատասխանատվություն է կրում վարկի համար: Այսինքն, վերջինս հավասար պարտապան է, և բանկը/վարկային կազմակերպությունը կարող է վարկի ողջ գումարը պահանջել հենց երաշխավորից: Ուստի, ցանկացած պարագայում որևէ պայմանագիր կնքելիս, անհրաժեշտ է վերհանել դրա բնույթը և հետևանքները:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Սենց կին ունեմ, ինձ չեն կարա հաղթեն. Ավետիք ՉալաբյանՆոր դաշինքի ճանապարհին․ «Ուժեղ Հայաստան»-ը ընդլայնում է քաղաքական ազդեցությունը Իշխանություն և հարստացում․ ինչպես փոխվեց «Քաղաքացիական պայմանագրի» էլիտան վեց տարում Մի դրամի ուժը միանում է Սիմֆոնիկ անտառ նախագծի ամփոփիչ փուլինIdram&IDBank-ի հատուկ առաջարկը՝ Դալմա Գարդեն ՄոլումԻշխան Սաղաթելյանի անդրադարձը Փաշինյանի հայտարարությանը«Հրազդանի թիվ 2 մսուր-մանկապարտեզ»-ի խոհանոցի արտադրական գործունեությունը կասեցվել էԿուրտուայի վնասվածքի վերաբերյալ նոր մարամասներ են հայտնի դարձել․ բելգիացին կարող է բաց թողնել «Բավարիայի» դեմ խաղերըԵվրոպայում գազի գները մեկ երրորդով աճել են Իրանի նոր hարվածից հետո. Bloomberg Վանաձորում կալանավորել են 2 եղբոր, որոնք հանցավոր կազմակերպություն են ստեղծել «Լաբուբու»-ն պատրաստ է մեծ էկրանին. ո՞վ կբեմադրի ռեժիսորական աշխատանքը և կգրի սցենարը «Ուժեղ Հայաստան» կուսակցության անվտանգության թիմի փորձագետ Զվիկա Խայմովիչի հարցազրույցըԿասեցվել է «Էյեմ ֆակտորի»-ի պահածոների արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄՀանգստացի Նիկոլ Փաշինյան. Ալիկ Ալեքսանյան«Չկա կյանքում ավելի հաճելի բան, քան ճամփորդել ընտանիքով». Մենչը Հռոմից լուսանկարներ է հրապարակելՀայաստանը լինելու է ուժեղ, արժանապատիվ, խաղաղ և իր ապագան ինքնուրույն կերտող պետություն․ Իրինա ՅոլյանՊենտագոնի պահանջած 200 միլիարդ դոլարը միայն այսբերգի գագաթն է. Արաղչի Լրագրողները հաշմանդամ կդառնան, իսկ պետությունը կվերանա. Նիկոլ Փաշինյանի նոր թեզերը․ Էդմոն ՄարուքյանՎախեցնել պատերազմով, սպառնալ խաղաղությամբ. Վահե ՀովհաննիսյանԱրամ Վարդևանյանը իշխանության մանիպուլիացիաների մասինԻրանի 20 միլիոն ադրբեջանցիներից պատկերացնո՞ւմ եք գան Սյունիք, դեմոգրաֆիան կարող է փոխվել (տեսանյութ) Մեսսին պատմության մեջ ամենաարագը խփեց 900 գոլ՝ գերազանցելով Ռոնալդուին Հարկային տեռnրը հայտարարում եմ փակված. կարևորը՝ չեմ հայտարարում բացված. ՓաշինյանԻվետա Տոնոյանի արձագանքը իշխանությունների ղեկավարի այսօրվա հայտարարություններինՀայրենասիրություն, անձնազոհություն և իշխանության գին՝ Իրանի ու Հայաստանի համատեքստում․ Մհեր ԱվետիսյանԱՄՆ Սենատը կրկին մերժել է Թրամփի ռшզմական լիազորությունները սահմանափակող բանաձևըՀայաՔվեն կարևորություն է տալիս ոլորտային բոլոր հիմնախնդիրներին. խոսում են Հայաքվեի կանայքՄենք գաղափարապես ամենամոտը «Միասնության թևերի» հետ ենք. Ավետիք Չալաբյան Պատասխան Փաշինյանին. Նարեկ ԿարապետյանԵթե ինքներս մեզ չօգնենք, ոչ ոք չի գա մեզ փրկելու․ Արմեն ՄանվելյանՄակրոնի մտահոգությունը չհաջորդեց մեր գազային օբյեկտների վրա Իսրայելի hարձակմանը. այն հաջորդեց մեր պատասխան hարվածին. ԱրաղչիԱրցախի ժողովուրդը վերադարձի իրավունք ունի. Բագրատ ՄիկոյանՀաճախորդի միջազգային օրը Ucom-ի ղեկավար անձնակազմը նշում է բաժանորդների հետ միասին Մոսկվայի օդային անվտանգությունը հայ մասնագետներն են ապահովում, դուք եվրոպաներից եք մասնագետ բերում. Արշակ ԿարապետյանԱՄՆ հետախուզությունն անկանխատեսելի է համարում ՀՀ Սահմանադրության ընդունումը Ամերիկյան փորձագետներն արձանագրում են Փաշինյանի տապալումը Սովորական ընտրակաշառք արցախցիներին իշխանությունից Փաշինյանը խուճապի մեջ է և ունի դրա հիմքերը.Մարիաննա ՂահրամանյանԻշխանությունը մտադիր է ավելացնել նախարարությունների թիվը Մեր ընտրողը պետք է ընտրություն կատարի փորձանքի, փորձարկման ու փորձառության միջև. Բագրատ ՄիկոյանՖասթ Բանկը դարձել է «Վան» ֆուտբոլային ակումբի գլխավոր հովանավորը Տնտեսագետ Նարեկ Կոստանյանը միացել է «Առաջարկ Հայաստանին» նախաձեռնությանը Ինչու՞ Փաշինյանը չի արել սա մինչև մեզ․ Դա կփրկեր մեր զինվորների կյանքերը. Նարեկ ԿարապետյանԻնչպես ադրբեջանական նարատիվները գերիշխող դարձան Հայաստանում. Էդմոն ՄարուքյանԻշխանությունը փորձում է Սահմանադրություն փոխել Ադրբեջանի հրահանգով․ Հրայր ԿամենդատյանԱդրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի ևս 7 վագոն հացահատիկ Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր Միջերկրածովյան ցիկլոնը մոտենում է մեր սահմաններին և գիշերը կներթափանցի Հայաստան․ Գագիկ Սուրենյան Հայաստանը կարող է հավասարակշռված հարաբերություններ կառուցել արտաքին աշխարհի հետ․ Աննա ԿոստանյանՄատներով սքեյթբորդ. մանկական խաղալի՞ք, թե՞ իսկական մարզաձև. «Փաստ»