Կակաոյի հատիկները պայքարում են ճարպակալման և դիաբետի դեմ
LifestyleԿակաոյի հատիկների կեղեւում պարունակվող երեք ֆենոլային միացություններն օգնում են պայքարել ճարպակալման հետ կապված քրոնիկ բորբոքման դեմ, ինչպես նաեւ ինսուլինի նկատմամբ ռեզիստենտության դեմ, որը կարող է հանգեցնել 2-րդ տիպի դիաբետի զարգացմանը: Այդ մասին հայտնում են Իլինոյիսի համալսարանի գիտնականները:

Մասնագետները նաեւ ուսումնասիրել են, թե ինչ ազդեցություն է ունենում բջիջների վրա ամեն մի նյութն առանձին առանձին:
Պարզվել է, որ ֆենոլային միացությունները ինչպես միասին, այնպես էլ առանձին առանձին նպաստել են վնասված միտոխոնդրիաների վերականգնմանը, նվազեցրել ադիպոցիտներում ճարպի կուտակման մակարդակը. արգելափակել բորբոքային գործընթացները եւ վերակագնել են ինսուլինի նկատմամաբ բջիջների զգայունությունը:
Կակաոյի հատիկների կեղեւը կոչվում է կակաովելլա: Այն սովորաբար օգտագործում են ցածր կարգի շոկոլադի պատրաստման համար, ինչպես նաեւ հողի կազմության եւ հատկությունների բարելավման համար:
Ամբողջական նյութը՝ այստեղ