ԶԼՄ-ները հաղորդել են Թուրքմենստանի նախագահի մահվան լուրը. դեսպանատունը հերքել է այդ տեղեկատվությունը
ՄիջազգայինԹուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի մահվան մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը, կիրակի հայտարարել են Մոսկվայում գտնվող դեսպանատանը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Կիրակի ավելի վաղ մի շարք ԶԼՄ-ներ, հղում անելով իրենց աղբյուրներին, տարածել էին տեղեկատվությունը, որ Թուրքմենստանի նախագահը մահացել է:
«Դա բացարձակ սուտ է,-ասել է դեսպանատան ներկայացուցիչը:-Մենք հերքում ենք այդ հաղորդագրությունները»: