Երևան, 02.Հուլիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ի՞նչ էլ լինի,մենք մեզ պարտված չենք զգալու-2․ Շարմազանով Իրանի ապամիջnւկայնացումը շատ լավ է ընթանում. Թրամփ «Վանաձոր» ՔԿՀ-ի ծառայողները հայտնաբերել են ներնետված փաթեթներ Այսօր Սահմանադրական դատարանում կողմերը հանդես են գալիս եզրափակիչ ելույթներով․Գոհար Մելոյան Բնական գազի սակագները բնակիչների համար կմնան անփոփոխ. ՀԾԿՀ Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով 25-օրյա վարժական հավաքների ժամկետը հնարավոր է 4-5 օրով կրճատել, սակայն իշխանությունը դա դիտարկում է որպես պատիժ և դեռևս չի գնում այդ քայլին․ Աբրահամյան Բազմաշերտ հակասությունների սրման դաշտը տարածաշրջանում. «Փաստ» Փակ շփումների աստիճանական ակտիվացում. Հայաստանն ակնհայտորեն հակված չէ մոտ ապագայում դուրս գալ ԵԱՏՄ-ից. «Փաստ» Հայաստանը գնալով ավելի է խրվում անբարենպաստ լոգիստիկ պայմանավորվածությունների մեջ. «Փաստ»


Առյուծներին բարդ օր է սպասվում․ հուլիլի 25-ի աստղագուշակը

Lifestyle

Խոյ: Աշխատեք առավելագույնս արդյունավետ օգտագործել օրվա առաջին կեսը, քանզի հենց այս ժամանակահատվածն է բարենպաստ գործնական հաջողություններ ունենալու, նաև անձնական կյանքում դրական փոփոխություններ կատարելու համար: Այսօր ստիպված կլինեք լեզու գտնել ձեզ համար ոչ համակրելի մարդկանց հետ, նաև առնչվել նրանց հետ, ովքեր նախկինում նեղացրել են ձեզ: Այդ ամենին փորձեք հանգիստ վերաբերվել և չխառնել հույզերն ու գործնական շահերը: Օրվա երկրորդ կեսին ինքնազգացողության վատացում կզգացվի հատկապես նրանց մոտ, ովքեր զբաղվում են ծանր ֆիզիկական աշխատանքով: Երեկոն անցկացրեք հանգիստ, ընտանեկան միջավայրում: Խուսափեք ամեն տեսակ հավաքույթներից, բարձրաշխարհիկ միջոցառումներից:

 Ցուլ: Այսօր կոմերցիոն գործունեությունը հաջողություն կբերի: Նոր գործընկերների հետ կնքած գործարքները շահութաբեր կլինեն և անգամ կգերազանցեն ձեր սպասելիքները: Նպատակահարմար օր է ստեղծագործական մոտեցում և օրիգինալ լուծումներ պահանջող նախագծերի շուրջ աշխատելու համար: Արվեստի հանդեպ հետաքրքրասիրությունը կմեծանա: Նշանի շատ ներկայացուցիչներ իրենց մեջ կբացահայտեն նոր տաղանդներ, որոնց մասին պատկերացում անգամ չեն ունեցել: Մտերիմները կհպարտանան ձեր հաջողություններով: Հակառակ սեռի ներկայացուցիչներն այսօր առանձնակի ուշադրություն կցուցաբերեն և հաճոյախոսություններ կշռայլեն: Զգացմունքային դաշտը կայուն է: Օրը լի է վառ տպավորություններով, հաճելի հիշողություններով:

Երկվորյակ: Ամեն բան լավ կդասավորվի, եթե թույլ չտաք անծանոթ կանանց միջամտել ձեր գործերին: Վերջիններիս մեղքով կարող եք լուրջ խնդիրների առաջ կանգնել: Զերծ մնացեք գեղեցիկ սեռի ներկայացուցիչների հետ ձեր անձնական հարցերը քննարկելուց, այսօր նրանք վստահելի զրուցակից չեն: Օրվա երկրորդ կեսին հետաքրքիր գաղափարներ կծնվեն նրանց մոտ, ովքեր ցանկություն ունեն բարելավելու իրենց ֆինանսական վիճակը: Նշանի շատ ներկայացուցիչներ կարող են բացահայտել, որ առանց ջանքեր գործադրելու էլ կարելի է գումար վաստակել:

Խեցգետին: Օրվա մեծ մասը լավ կդասավորվի հատկապես նրանց համար, ովքեր գործնական են տրամադրված: Կարող եք հաջող բանակցություններ վարել, շահեկան գործարքներ կնքել: Ազդեցիկ մարդկանցից աջակցություն կստանաք: Մտերիմների հետ շփումը կուրախացնի, նրանց հետ ձեզ վստահ և հանգիստ կզգաք, կմոռանաք բոլոր դժվարությունների մասին: Օրվա ընթացքում հնարավոր է՝ որոշ խնդիրներ ծագեն: Նշանի այն ներկայացուցիչները, ովքեր բարդ իրավիճակներում են հայտնվել, այսօր հնարավորություն կունենան ճիշտ որոշումներ կայացնելու, դուրս գալու դրանցից և նոր կյանք սկսելու: 

Առյուծ: Բարդ օր է սպասվում բոլոր նրանց համար, ովքեր հեշտ տրվող հաղթանակների են սովոր: Առավել ուշադիր եղեք, գործերից շեղվելու, վրիպումներ թույլ տալու վտանգը մեծ է: Հնարավոր են ֆինանսական կորուստներ, աշխատավայրում՝ մի շարք անախորժություններ: Մտերիմների ուշադրության և աջակցության կարիքը կունենաք: Վերջիններս կքննադատեն ձեր վարքագիծը, կստիպեն հրաժարվել կարևոր ծրագրերից և կենտրոնանալ իրենց կարծիքով ավելի իրական նպատակների վրա: Կլսեք բոլոր խորհուրդները, սակայն միշտ չէ, որ կհետևեք դրանց:

Կույս: Անկախ նրանից, թե ինչպես կդասավորվեն հանգամանքները, հանգստություն պահպանեք: Անգամ ծայրահեղ իրավիճակներում մի կորցրեք ինքնատիրապետումը: Հավասարակշռության պահպանման հարցում կօգնեն յոգայի վարժությունները: Ոչ մի դեպքում ցույց մի տվեք շրջապատին, թե ինչ է կատարվում ձեր ներսում: Կարող եք զբաղվել տնային գործերով: Կենցաղային հոգսերը չեն ձանձրացնի: Անձնական հարաբերություններում հնարավոր են որոշ տարաձայնություններ, կստեղծվեն խնդիրներ, որոնց լուծումը շատ ժամանակ կպահանջի:

Կշեռք: Բարդ օր է սպասվում, սակայն ամեն բան դեռ կորած չէ: Զինվեք համբերությամբ և ճիշտ պահի սպասեք: Սեփական մտքերով ու զգացմունքներով կիսվել չարժե, միևնույն է, ձեր ապրումներն այսօր ոչ մեկի չեն հետաքրքրի: Գործի դրեք ձեր դերասանական տաղանդը և անգամ ամենաուժեղ մրցակցի հանդեպ հաղթանակ կտանեք: Օրվա ընթացքում շատ կհոգնեք, երեկոյան ուժասպառ կլինք: Սիրելիների ուշադրությունն ու հոգատարությունը ճիշտ տեղին կլինեն, վերջիններս ամեն բան կանեն, որ ձեզ հարմարավետ զգաք:

Կարիճ: Ամեն բան լավ կդասավորվի: Իրադարձությունները կհաջորդեն միմյանց, ստիպված կլինեք արագ կողմնորոշվել և արձագանքել: Մտերիմներն ուշադրություն կպահանջեն: Նրանցից ոմանք օգնության կարիք կունենան, ոմանք՝ խորհրդի, և ոչ մեկի մտքով չի անցնի մտահոգվել ձեր սեփական խնդիրներով: Այսօր նշանի շատ ներկայացուցիչներ կգիտակցեն, թե ինչ է նշանակում վայելել միայնությունը, անգործության տրվել, անիմաստ գործերով զբաղվել: Այդ կերպ կկարողանաք վերականգնել ուժերը, հոգեկան հավասարակշռությունը: Ծուլության համար մի հանդիմանեք ինքներդ ձեզ, այն այսօր օգտակար է:

Աղեղնավոր: Դժվար օր է սպասվում նշանի այն ներկայացուցիչներին, որոնց ղեկավարները կանայք են: Աշխատավայրում մի շարք խնդիրներ կծագեն՝ մանր անախորժություններից մինչև լուրջ միջադեպեր, որոնք կարող են տհաճ հետևանքներ ունենալ: Փոխարենը ուժեղ սեռի ներկայացուցիչների հետ լավ լեզու կգտնեք: Հետևեք փերձառու մարդկանց, տարեց ազգականների խորհուրդներին: Ֆինանսական հարցերում ինքնուրույն որոշումներ կայացնել չարժե: Խուսափեք չծրագրված ուղևորություններից: Ինքնազգացողությունից չեք դժգոհի, եթե հրաժարվեք վնասակար սովորույթներից:  

Այծեղջյուր: Օրվա առաջին կեսը լավ կդասավորվի: Այս ժամանակահատվածում շատ երազանքներ կիրագործվեն, մի շարք ծրագրեր կյանքի կկոչվեն, և առհասարակ, ամեն բան կդասավորվի այնպես, ինչպես ուզում եք: Սակայն այս ամենը երկար չի տևի: Բացասական միտումների ազդեցությունն իր մասին զգացնել կտա: Մտերիմների հետ հնարավոր են լուրջ խնդիրներ: Երեկոյան ինքնազգացողությունը կվատանա, խոցելի կլինեն նրանք, ովքեր վերջերս շատ են աշխատել, իրենք իրենց չեն խնայել: Հետևեք առողջ ապրելակերպի կանոններին, օրգանիզմը փորձությունների մի ենթարկեք:

Ջրհոս: Հրաշալի օր է հատկապես նրանց համար, ովքեր արդեն կողմնորոշվել են իրենց ապագա ծրագրերում և պատրաստ են քայլեր ձեռնարկել դրանց իրագործման համար: Համախոհներ փնտրելու կարիք չեք ունենա, նրանք իրենք ձեզ կգտնեն և օգնություն կառաջարկեն: Հրաշալի օր է գործնական համագործակցություն սկսելու համար, այն երկարատև և արդյունավետ կլինի: Սիրելիի հետ հարաբերությունները ներդաշնակ են, ինչը կուրախացնի: Մտերիմների հետ ևս կհաջողվի փոխըմբռնման հասնել: Ձեզ հասկանում և գնահատում են, ինչն անչափ հաճելի է:

Ձկներ: Իրադարձություններով հագեցած օր է սպասվում: Զերծ մնացեք ֆինանսական խարդախություններից, շռայլություններ թույլ մի տվեք, դրամական միջոցները խնայողաբար օգտագործեք: Հույս չունենաք, թե հակառակորդի ձախողումից կարող եք օգուտ քաղել, չկարծեք, թե մրցակցի վրիպումը ձեզ համար շահեկան կլինի: Հրաշալի օր է մարդկանց հետ շփվելու, նրանց խնդիրները լսելու և աջակցելու համար: Անձնական հարաբերություններում դրական միտումների ազդեցությունը մեծ է: Լուրջ խնդիրներ չեն ծագի: Նոր ծանոթությունները քիչ հավանական են, մինչդեռ արդեն սկսած սիրային հարաբերությունները հետաքրքիր զարգացում կունենան:

 

Շարունակությունն՝ այստեղ

Միլանի «Ինտեր»-ը երկարաձգել է Հենրիխ Մխիթարյանի պայմանագիրը մինչև 2027 թվականի հունիսի 30-ըՈւկրաինան 16 Gripen E կործանիչ է գնել ՇվեդիայիցՀայաստանում կսահմանվեն ձկնամթերքը ԵՄ արտահանելու նոր պահանջներԻսպանիայում հունիսյան անոմալ շոգերի պատճառով ավելի քան 1000 մարդ է մահացել«Լիվերպուլ»-ը նորեկ ունի. պաշտոնական 82 տարեկանում կյանքից հեռացել է դերասան Մայքլ Բիրնը, ով առավել հայտնի է «Հարրի Փոթեր» և «Ինդիանա Ջոնս» ֆիլմերիցԱյսօր ԵՄ-ն վերացնում է ԱՄՆ-ից արդյունաբերական ապրանքների ներմուծման մաքսատուրքերը. Ուրսուլա ֆոն դեր ԼայենԿիևը խնդրել է ԵՄ երկրների փոխհատուցման համար նախատեսված 6,6 միլիարդ եվրոն. ReutersՄերիլին Մոնրոյի կողքին թաղվելու համար մի մոլի երկրպագու վճարել է 200,000 դոլար Չինաստան-Ճապոնիա հարաբերությունների վատթարացման պատասխանատվությունը կրում է Տոկիոն. Չինաստանի ԱԳՆՀագվի գյուղում կասեցվել է պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ ԱՄՆ-ը Իրանի դեմ գործողության ընթացքում Եվրոպայի բազաներից իրականացրել է 5,000 թռիչք. ՌյուտեԻ՞նչ էլ լինի,մենք մեզ պարտված չենք զգալու-2․ Շարմազանով Եթե դատարանն անգամ որոշի, որ նոր ընտրություններ պետք է լինեն, ուրեմն դա է Նիկոլի որոշումը․ Արշակ ԿարապետյանUniversal Hospital Product-ի զարգացումը՝ Կոնվերս Բանկի աջակցությամբ Իրանի ապամիջnւկայնացումը շատ լավ է ընթանում. Թրամփ Քննչական մարմինը ներկայացրել է Արմեն Աշոտյանի բանտային կալանքի ժամկետը 2 ամսով երկարացնելու միջնորդություն. փաստաբան ԶՊՄԿ-ի աջակցությամբ ավարտվել է Կապանի համայնքապետարանի վարչական շենքի հիմնանորոգումը Այս պայմաններում արդար և թափանցիկ ընտրություններ չէին կարող լինել․ Մենուա ՍողոմոնյանԱվետիք Չալաբյանի կալանավորումը վրեժխնդրություն է․ նա չի հրաժարվելու իր նպատակներից․ Անահիտ Ադամյան Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանի զորակցության խոսքն Ավետիք ՉալաբյանինՔՊ-ն պաշտոններ է բաժանում, երբ դեռ Սահմանադրական դատարանը որոշում չի հրապարակել ընտրությունների արդյունքների վերաբերյալ․ Անուշ Միրզոյան«Վանաձոր» ՔԿՀ-ի ծառայողները հայտնաբերել են ներնետված փաթեթներ Գազ, ցորեն, ձեթ. Ռուսաստանից ներմուծվող թոփ-20 ապրանքներն ու դրանց կշիռը«Ինտերը» նոր պայմանագիր կնքեց Մխիթարյանի հետ Այսօր Սահմանադրական դատարանում կողմերը հանդես են գալիս եզրափակիչ ելույթներով․Գոհար Մելոյան Բնական գազի սակագները բնակիչների համար կմնան անփոփոխ. ՀԾԿՀ Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով Ռուսաստանի հետ համերաշխությունը բխում է Հայաստանի շահերից. Արշակ Կարապետյան Այդ կասկածը որպես խարան մնալու է. Ընտրախախտումները եղել են զանգվածային. Արամ Վարդևանյան Կամավորությունը սկսվում է մեկ քայլից, բայց փոխում է հազարավոր կյանքեր․ Մհեր ԱվետիսյանՀեռանկարային ենք համարում կոալիցիայի շրջանակում ընդդիմության համագործակցությունը․ Ավետիք ՉալաբյանՃամփորդիր առանց սահմանների․ Ucom-ը ներկայացնում է նոր uTravel փաթեթները 25-օրյա վարժական հավաքների ժամկետը հնարավոր է 4-5 օրով կրճատել, սակայն իշխանությունը դա դիտարկում է որպես պատիժ և դեռևս չի գնում այդ քայլին․ Աբրահամյան Գազը թանկանալու է, իսկ գյուղմթերքի գինը ոսկուց էլ թանկ է դառնալու․ Արշակ ԿարապետյանՊատմական հիշողությունն ընդդեմ քաղաքական հայտարարություններ. Հրայր Կամենդատյան «ՀայաՔվեի» մեծ թիմն աննկուն շարունակելու է իր պայքարը` հանուն հակազգային վարչախմբի հեռացման և ազգային իշխանության ձևավորմանԵղանակը ՀայաստանումԼեհաստանը հրաժարվել է Ուկրաինային փոխանցել ՄիԳ-29 կործանիչներըՓաշինյանը մասնակցելու է Խամենեիի հnւղարկավnրnւթյանը. իրանական ԶԼՄ-ներ Պուտինի հայտարարությունը և աշխարհաքաղաքական նոր լարվածության ազդանշանը․ Արտակ ԶաքարյանԲժիշկներն արձանագրել են 24-ամյա տղամարդու մաhըԵրևանում կասեցվել է «Նորֆուդ»-ի արտադրական գործունեությունը Տիկի՛ն Գալյան, ինչքան էլ փորձեք ճշմարտությունը իրականության մեջ խեղդեք, միևնույն է ժողովուրդը լավ է հիշում ով, երբ և որտեղ է իրականացրել այս ամենը. Անդրանիկ ԳևորգյանԱյն փաստը, որ Իսրայելի կառավարությունը որոշեց ճանաչել իմ տատիկ-պապիկների ցեղաuպանnւթյnւնը, ամենաuարuափելի բանն է, որ նրանք կարող էին անել մեր ժողովրդի համար. ԹանկյանԱնտվերպենի ադամանդի կենտրոնը, ԱՄՆ-ի անկախության 250-ամյակի առթիվ, Թրամփին 321 ադամանդով մատանի է նվիրելԴուբայում մտածել են Hermès Birkin պայուսակն էլ ավելի թանկ դարձնելու միջոց ՎՏԲ-Հայաստան Բանկը հովանավորել է Ա. Դյումայի «Երեք հրացանակիրները» հանրահայտ վեպի հայերեն հրատարակությունըԹուրքիայի արևմտյան մասում խnշոր hրդեհ է բռնկվել Եթե ամերիկյան կողմը հավատարիմ մնա փոխըմբռնման հուշագրին, մենք նույնպես կկատարենք մեր պարտավորությունները. Փեզեշքիան