Գաբրիել Սարգսյանը Դանիայի մրցաշարի առաջատարներից է
ՍպորտՀայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականի անդամ Գաբրիել Սարգսյանը շարունակում է ելույթները Դանիայի միջազգային մրցաշարում:
Xtracon մրցաշարի 6-րդ տուրում Սարգսյանի հակառակորդը Դանիելե Վոկատուրոն էր: Պարտիան ավարտվեց ոչ-ոքի արդյունքով: Այժմ մրցաշարային աղյուսակի առաջատարները 4 շախմատիստներ են 5,5-ական միավորով, այդ թվում նաև Գաբրիել Սարգսյանը:
Դանիայում ընթացող Xtracon Օփեն խոշոր միջազգային մրցաշարին մասնակցում են 25 երկների 368 շախմատիստներ, այդ թվում՝ 25 գրոսմայստեր: