Հերոս շները զոհաբերել են իրենց կյանքը` պաշտպանելով երեխային կոբրայից (տեսանյութ)
TVՖիլիպինների Կիդապավան քաղաքի տներից մեկի բակում երկու շան և օձի պայքարը տևել է մոտ երկու րոպե։ Երկու տաքսա տեսակի շները հերթով գրոհել են աշխարհում ամենաթունավոր օձերից մեկի՝ կոբրայի վրա՝ թույլ չտալով նրան բարձրանալ սենյակ, որտեղ քնած էր փոքրիկ աղջիկը։
Շներն այնքան են տանջել օձին, մինչև նա սատկել է։ Սակայն շներից մեկը նույնպես մահացու թունավորվել է օձի խայթոցից։ Մյուս շունը ողջ է մնացել, բայց կուրացել է, քանի որ պայքարի ընթացքում օձի թույնը հայտնվել է նրա աչքի մեջ: