Գարեթ Բեյլը մոտ է Չինաստան տեղափոխվելուն
ՍպորտՈւելսի հավաքականի և Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Գարեթ Բեյլը կարող է կարիերան շարունակել Չինաստանում:
Այս մասին գրում է իսպանական Marca պարբերականը: Բեյլը, ով գրեթե համաձայնության է եկել նոր ակումբի հետ, կտեղափոխվի չինական «Ցզյանցու Սունինա»: 30-ամյա ֆուտբոլիստը Չինաստանում տարեկան կստանա 22 միլիոն դոլար:
Բեյլը Մադրիդի «Ռեալ» է տեղափոխվել 2013 թվականին: Անցած մրցաշրջանում ուելսցի ֆուտբոլիստը ընդհանուր առմամբ մասնակցել է 42 խաղի և խփել է 14 գոլ: