«Ռեալ»-ը չի վաճառի Խամես Ռոդրիգեսին
ՍպորտՄադրիդի «Ռեալ»-ի ղեկավարությունը չի պատրաստվում վաճառել կոլումբացի հարձակվող Խամես Ռոդրիգեսի տրանսֆերը:
Ռոդրիգեսը կմնա «արքայական ակումբի» ֆուտբոլիստի կարգավիճակում ևս մեկ մրցաշրջան: Խամեսի ծառայություններով հետաքրքրված են իտալական «Նապոլի»-ն և իսպանական «Ատլետիկո»-ն:
Խամեսը վերջին երկու մրցաշրջանում վարձավճարով հանդես էր գալիս Մյունխենի «Բավարիա»-ի կազմում: Գերմանական ակումբը հնարավորություն ուներ գնելու հարձակվողի ամբողջական տրանսֆերը, սակայն հրաժարվել է դրանից: Զիդանը ևս Խամեսին չի տեսնում «Ռեալ»-ի կազմում: