Վանաձորի ԲԿ-ում կատարվել է սրտի առաջին ստենտավորումը (տեսանյութ)
TVՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ այսօր Վանաձորում կատարվել է սրտի առաջին ստենտավորումը։
«Վանաձորի ԲԿ-ում քիչ առաջ կատարվեց սրտի առաջին ստենտավորումը։ Այսուհետ ինվազիվ սրտաբանական ծառայությունները հասանելի կլինեն Հայաստանի հյուսիսի բնակիչների համար և կարիք չի լինի դրա համար գալ Երևան։
Ծառայությունները կմատուցվեն նաև պետպատվերի շրջանակներում անհետաձգելի Stent for Life ծրագրով, ինչպես նաև սոցիալական հատուկ խմբերի քաղաքացիների համար, այդ թվում վերջերս ընդունված կառավարության որոշման հիման վրա»,- գրել է նա։