Գարեթ Բեյլը ժամանել է Չինաստան եւ պայմանագիր կկնքի «Ցզյանսու Սունինի» հետ
ՍպորտՄադրիդի «Ռեալի» հարձակվող Գարեթ Բեյլը ժամանել է Չինաստան։ 30-ամյա ուելսցի ֆուտբոլիստը երեք տարվա պայմանագիր կկնքի «Ցզյանսու Սունինի» հետ։ Բեյլը կստանա տարեկան 22 միլիոն եվրո։
Բեյլը «Ռեալում» էր հանդես գալիս 2013 թվականից։ Անցած մրցաշրջանում նա մասնակցեց 42 հանդիպման, խփեց 14 գոլ, կատարեց 7 գոլային փոխանցում։
«Ցզյանսու Սունինը» Չինաստանի Սուպերլիգայի առաջնությունում ընթանում է 6-րդ տեղում։