«Ռեալ»-ը չեղարկել է Բեյլի տեղափոխությունը չինական ակումբ
ՍպորտՄադրիդի «Ռեալ»-ը չեղարկել է չինական ակումբի հետ գործարքը, որով Գարեթ Բեյլը պետք է տեղափոխվեր «Ցզյանցու Սունինա»: Այս մասին գրում է BBC Sport-ը:
Ուելսցի ֆուտբոլիստի տեղափոխությունը Իսպանիայից Չինաստան չեղարկվել է արքայական ակումբի ֆինանսական պահանջների պատճառով:
Բեյլը, ով գրեթե համաձայնության էր եկել նոր ակումբի` «Ցզյանցու Սունինա»-ի հետ, Չինաստանում տարեկան պետք է ստանար 22 միլիոն դոլար: