Երևան, 24.Հունիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Կասեցվել է «Շիրակ Վելլի» կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ Շուտով Կիևի համար ռազմաճակատnւմ իրավիճակը դառնալու է անշրջելի. Պեսկով Վաղ առավոտյան ձերբակալել են Ավետիք Չալաբյանին Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 6 վարչական շրջաններում և 9 մարզերում Ընտրակաշառք բաժանողն իշխանությունն էր, ոչ թե ընդդիմությունը․ Մենուա Սողոմոնյան Փամբակում ուսումնական զորավարժության ժամանակ զինծառայող է վիրավորվել. ի՞նչ է հայտնում ՊՆ-ն Հայաստանը ավելի ու ավելի է վերածվում բռնապետության. «Փաստ» Ինչո՞ւ է Մոսկվան կոշտացնում իր դիրքորոշումը Երևանի նկատմամբ. «Փաստ» «Ապրելու ուժ թոռնիկներս տվեցին». Նարեկ Գրիգորյանն անմահացել է հոկտեմբերի 19-ին Ջրականում. «Փաստ»


Դավիթ Խաժակյանը «Սանիթեք»-ի հաշվին է փորձո՞ւմ դիվիդենտներ շահել

Քաղաքական

Միամտություն կլիներ մտածելը, թե «Սանիթեք» ընկերության տնօրինությունը սպասում էր Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանի կոչին, որպեսզի նախապես հայտարարած՝ Թբիլիսիում ասուլիս անցկացնելու որոշումը փոխեր:

Գուցե և սպասում էր, որ Դ. Խաժակյանի ասուլիսից հետո հայտարարությունը տարածեր և տեղեկացներ, որ որոշում է կայացրել ասուլիսը տեղափոխել Երևան: Բայց, ի սկզբանե էլ պարզ էր, որ հարևան երկրում ասուլիս անցկացնելու մասին հայտարարությունն ավելի շատ քաղաքական էր, որը նաև սադրանքի տարրեր էր պարունակում: Տեսնելով, որ Հայաստանի իշխանություններն այդ քայլից առանձնապես չեն սասանվել, առաջին հայտարարությանը հաջորդեց երկրորդը, և ընկերությունը տեղեկացրեց, որ խոստացված ասուլիսը կկայանա օգոստոսի 2-ին, ժամը 12:00-ին «Արմենիա Մարիոթ» հյուրանցի «Տրդատ թագավոր» սրահում:

«Սանիթեք» ընկերությունը միևնույն ժամանակ տեղեկացրել է, որ իրենց համար ինչպես նախկինում, այնպես էլ հիմա կարևոր է հստակ փաստեր, թվեր և այս ողջ պատմության մասին ճշմարտությունը ներկայացնելը, բայց մտավախություններ ունեն:

Ընկերության հայտարարության մեջ նաև ասվում է նաև, որ Թբիլիսիում մամուլի ասուլիսն իրականացնելու որոշումը «Սանիթեք» ընկերության տնօրինության կողմից խնդիրը անձամբ ներկայացնելու միակ ճանապարհն էր, քանի որ նրանց ներկայությունը Երևանում այս փուլում ցանկալի չէ: Բացի այդ, չունեն երաշխիքներ, որ ընկերության բաժնետերերի և ներկայացուցիչների նկատմամբ չեն իրականացվի ոչ իրավաչափ հետապնդումներ:

Թե ինչ ոչ իրավաչափ հետապնդումների մասին է խոսքը, հավանաբար պարզ կդառնա ասուլիսի ժամանակ, բայց որ ընկերությունում ամեն ինչ չէ, որ մաքուր է, պարզից էլ պարզ է:

Պարզելու համար, թե խոսքը ինչի մասին է Orer.am-ը փորձեց կապ հաստատել ընկերության հետ: Մեր բոլոր ջանքերը, սակայն, ապարդյուն անցան, քանի որ հեռախոսազանգերն այդպես էլ մնացին անպատասխան:

Խաժակյանի մտավախությունը, թե այլ երկրում ասուլիս անցկացնելը կարող է վատ նախադեպ լինել ոչ միայն մասնավոր կազմակերպության և համայնքի միջև հարաբերությունների, այլև պետության և այլ ներդրողների հետ համագործակցության և քննարկումների հարցում, նշենք որ միջազգային ընկերությունների ու գործընկերների հետ վատ համագործակցության դեպքերն ու օրինակներն այնքան շատ են, որ դժվար թե այս դեպքը շրջադարձային դեր ունենա Հայաստանի ներդրումային կյանքի վրա:

Իսկ այն, որ ըստ Խաժակյանի պետական ծառայությունը ուշ թե շուտ ապացուցելու է, որ չի կարող պատշաճ գործառույթ և ծառայություն իրականացնել, որի մասին, ի դեպ, նա առիթը բաց չի թողնում ասելու, ավելի քան մտահոգիչ է:

Ստացվում է, որ «Սանիթեք-սաբոտաժ» օպերացիայից նա այդպես էլ որևէ հետևություն չի արել և չի կարծում, որ մասնավորի համար ողջ քաղաքի բնակիչներին փաստի առջև կագնեցնելն ընդամենը տեխնիկայի հարց է, իսկ պետական կառույցն իրեն նման ճոխություն թույլ տալ երբեք էլ չի կարող:

Ինչ վերաբերում է «Սանիթեք» ընկերությանը չկատարած աշխատանքի դիմաց գումար վճարելուն, ապա քաղաքապետարանից տեղեկացնում են, որ ընկերությունը այնքան գումար է ստանում, որքան աշխատանք է իրականացնում, իսկ այն թվերը, որոնք Խաժակյանը հնչեցնում էր, մեղմ ասած չեն համապատասխանում իրականությանը:

 

Արմինե Գրիգորյան

Վստահո՞ւմ եք ընտրությունների արդյունքներին․ հարցում ՎանաձորումԱսել որ Չալաբյանը չէր սպասում այս սցենարին, սխալ կլինի. «ՀայաՔվեն» գլխատելու փորձ է. Դավիթ ՍարգսյանՄենք չենք ուզում պատերազմ, Նիկոլն է ուզում. Արշակ ԿարապետյանՈչ մի ղեկավար Փաշինյանի պես բռնապետ չի եղել․ քաղաքացի Վարչախումբը «ՀայաՔվեի» համակարգող Ավետիք Չալաբյանին տանում է կալանքի. ՈւՂԻՂ ՄԻԱՑՈւՄ ԴԱՏԱՐԱՆԻ ԲԱԿԻՑԵրևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ ստացված հաղորդման առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ Կասեցվել է «Շիրակ Վելլի» կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ Քաղաքացիները շարունակում են միանալ ստորագրահավաքին, դու ևս կարող ես միանալ Ավետիք Չալաբյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունել` որակելով այն «ծայրից ծայր» սուտՀարցում․ գյուղմթերքի արտահանման խնդիրների համար քաղաքացիները մեղադրում են իշխանությունների արտաքին քաղաքականությանը ՀՀ մարզերի շուրջ 70 աշակերտ մասնակցել է առաջնորդության համաժողովին Շուտով Կիևի համար ռազմաճակատnւմ իրավիճակը դառնալու է անշրջելի. Պեսկով «Մարդ պետք է խղճով ապրի». խեղդված քույրերին հայտնաբերած ջրասուզակը չկարողացավ զսպել արցունքները (տեսանյութ) Ավետիք Չալաբյանի ձերբակալությունը բիրտ քաղաքական բռնաճնշում է«ՀայաՔվե» միավորումն իր առաջնորդի ձերբակալությունը որակում է որպես բիրտ քաղաքական բռնաճնշում և ընդդիմախոսության լռեցման կոպիտ փորձ, որը չի´ հաջողվելուԱվետիք Չալաբյանի կինը` Անահիտ Ադամյանը, մանրամասներ է ներկայացնում ամուսնու ձերբակալությունիցԲանկինգն ու թվային տրանսֆորմացիան․ հարցազրույց Ֆասթ Բանկի մանրածախ բիզնեսի տնօրեն Տիգրան Սարգսյանի հետԱվետիք Չալաբյանի հորդորը` իրեն ձերբակալած «իրավապահներին»Սյունիքում ծայրահեղ աղքատ երեխաներ չկանՆոր քաղաքական խոսքի և համակարգային փոփոխությունների պահանջ. Հանրային դաշինք Ուշքի եկե՜ք, քանի հողը ոտքներիս տակից ամբողջովին չի գնացել. Աննա ԿոստանյանՀերթական դատական նիստը տեղի կունենա հունիսի 25-ինՎաղ առավոտյան ձերբակալել են Ավետիք Չալաբյանին Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 6 վարչական շրջաններում և 9 մարզերում Ոստիկանները հայտնաբերել են անհետ կորած տղամարդու մարմինը Բելառուսն ունի ամեն ինչ՝ բնակչությանը ագրեuորից պաշտպանելու համար. Լուկաշենկո Իրանի հետ պատերազմnւմ օգնություն ցուցաբերելուց հրաժարվելու եվրոպական երկրների որոշումը հիմարnւթյուն էր. ԹրամփՄոտ 2,5 միլիարդ դոլարի վնաս են կրելու գյուղմթերք արտադրողները․ Հրայր ԿամենդատյանՀրապարակված են ընտրության մասնակիցների ստորագրված ցուցակները․ ստուգեք Ձեր հասցեները․ Գոհար ՄելոյանԱՄՆ Հյուսթոն քաղաքում խոշոր hրդեհ է բռնկվել թափոնների վերամշակման գործարանում Ես վայելում եմ այս պահը. ՄեսիՇքեղություն 500 դոլարից ցածր. Ինչպես անձնական հիասթափությունը ոգեշնչեց չինացի կնոջը ստեղծել Նյու Յորքի պայուսակների պաշտամունքային ապրանքանիշը՝ Verafied-ըՈստիկանները ձերբակալել են հետախուզվողի․ հայտնաբերվել է մարտական ատրճանակ ու գաղտնի փականով դանակԻսրայելը մտադիր է uպառազինության ոլորտում անկախանալ ԱՄՆ-ից. Նեթանյահու Grundfos Tech Day․ Երևանում ներկայացվեց ջրամատակարարման «ոսկե ստանդարտը» (տեսանյութ) «Իմ կյանքի երջանիկ փուլերից է եղել Հրանտ Թոխատյանի հետ ամուսնությունը». Իրինա ԴանիելյանԻմ հոդվածը՝ հրապարակված գերմանական հեղինակավոր Berliner Zeitung պարբերականում․ Արթուր Միքայելյան«Ուժեղ Հայաստանը» պատրաստվում է վիճարկել ընտրությունների արդյունքները Սահմանադրական դատարանումԱրտաշատում մսամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել Զավեշտ է ու ողբերգություն. հիմա էլ ուրիշ բանի համար են երդվում. Արթուր ԶաքարյանԿիմ Չեն Ընը ԿԺԴՀ-ին կոչ է արել գերազանցել ամբողջ աշխարհին ռшզմական ներnւժի զարգացման գործումՊատերազմը, միևնույն է՛ մի օր լինելու է, որովհետև կզած երկրին մզում են մինչև վերջ. Արշակ ԿարապետյանԱրմավիրի մարզի քրեական և համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու և օգտագործելու դեպքեր են բացահայտելՄինչ ձեզ կերակրում են «խաղաղության» վարդագույն պատրանքներով, ԱՄՆ Կոնգրեսում Ադրբեջանը հակահայ համաժողով է կազմակերպում․ Մարիաննա ՂահրամանյանՄեր ազգին հաղթել չի լինի, եթե ազգը լինի միաբան. Համահայկական ՃակատԱդրբեջանցին մնացել է նույնը՝ նենգ, ագրեսիվ, գլուխ կտրող, մարմին պղծող և անզեն մարդուն գնդակահարող Արմենն ամուր է ու անսասան, նա նույնիսկ կալանխվայրից ՀՀ անկախության իդեալներին հավատարիմ է ու պայքարում է այդ իդեալների համար. Էդուարդ Շարմազանով Այն ինչ կատարվեց Երևանի ավագանու նիստին, որքան էլ սարսափելի է, բայց շատ օրինաչափ է․ Գոհար ՂումաշյանԿԸՀ-ի որոշումը հակասահմանադրական և հակաօրինական է․ Արմեն Մանվելյան