Նոր դամբարան են պեղել
Միջազգայինterrnews.com-ը «Հայաստանում պեղել են բրոնզե դարի առանձնահատուկ դամբարան» վերնագրով հոդվածում գրում է, որ այս տարվա գարնանը 20 հետազոտողներից կազմված արշավախումբը սկսել է պեղումներ իրականացնել Հայաստանի Արագածոտնի մարզի Վերին Նավեր տարածքում: Արդյունքում, գիտնականներին հաջողվել է գտնել իր հարազատների գերեզմաններով շրջապատված զորահրամանատարի դամբարան:
Ընդամենը մի քանի տարի առաջ Վերին Նավուրի տարածքում՝ նոր հայտնագործություններից ոչ այնքան հեռու, հայտնաբերվել էր երեք դամբարան, որոնցում, ինչպես պարզել էին գիտնականները, թաղված են թագավորական անձինք:
Դրանից հետո հնէաբանները այդ վայրը սկսել են անվանել «թագավորների հովիտ»: Այժմ հետազոտողներին հաջողվել է պեղել նահապետզորահրամանատարի դամբարան:
Հաղորդվում է, որ այն այդ տարածքում պեղված ամենամեծ դամբարանն է: Դամբարանից ոչ հեռու հնէաբանները գտել են նաև ավելի համեստ չափերի գերեզմաններ, բայց անգամ այդ գերեզմաններում ևս հայտնաբերվել են կոր երկար սրեր:
Հաղորդվում է, որ պեղված դամբարանները հետագայում կարող են օգտագործվել որպես այն վարկածի ապացույց, որ Հայկական լեռնաշխարհն է հանդիսանում առաջին հնդեվրոպացիների ծննդավայրը:
Սա թույլ կտա ավարտին հասցնել միջազգային գիտական համայնքի՝ այս թեմայի շուրջ բոլոր վեճերը:
Կամո Խաչիկյան