Արարատի մարզում 22-ամյա հղին ինքնասպանության փորձ է կատարել
ՀասարակությունԱրարատի մարզում 22-ամյա հղի կինը ինքնասպանության փորձ է կատարել` դեղահաբեր խմելու միջոցով: Այս մասին NEWS.am-ին հայտնում են Ոստիկանության լրատվական ծառայությունից:
«Հուլիսի 29-ին` ժամը 18:30-ին, Արարատի բժշկական կենտրոնից Ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ դեղորայքային թունավորումով իրենց մոտ է տեղափոխվել 22-ամյա հղի: Նյութերի նախապատրաստման ընթացքում ոստիկանները պարզել են, որ աղջիկը դեղահաբեր է խմել ինքնասպանություն իրականացնելու նպատակով»,- ասացին Ոստիկանությունից:
Դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում, հանգամանքները պարզվում են: