Կյանքից հեռացել է Կամբոջայի «Կարմիր քմերներ»-ի առաջնորդ Նոուն Չին, որը մեղադրվում էր ցեղասպանության կազմակերպման մեջ
Միջազգային93-տարեկանում կյանքից հեռացել է Կամբոջայի «Կարմիր քմերներ»-ի առաջնորդ Նոուն Չին, որն անցյալ տարի մեղադրվել էր ցեղասպանության կազմակերպման մեջ, հաղորդում է BBC News-ը:
Կամբոջայի Դատարանների արտակարգ պալատի ներկայացուցիչը հայտնել է, որ Չին մահացել է հիվանդանոցում: Մահվան պատճառը չի հրապարակվում:
Չին, որը հայտնի էր նաեւ Եղբայր Համար Երկու կեղծանվամբ, երկրորդ դեմքն էր ռեժիմի առաջնորդ Փոլ Պոտից հետո, որը ղեկավարում էր Կամբոջան 1975-1979 թվականներին:
Ենթադրվում է, որ «Կարմիր քմերներ»-ի կառավարման ժամանակաշրջանում Կամբոջայում զոհվել է շուրջ 2 միլիոն մարդ:
2018 թվականին ՄԱԿ-ի աջակցությամբ դատարանը դատապարտել էր Նոուն Չիին ցմահ ազատազրկման: