Ելակով չիզքեյք առանց թխելու
LifestyleԲաղադրիչներ
- թխվածքաբլիթ - 180 գր
- ելակ - 600 գր
- պանիր սերուցքային - 500 գր
- սերուցք (33% յուղ.) - 150 գր
- շաքարի փոշի - 100 գր
- դոնդող - 1 փաթեթ
- ժելատին - 5 գր
- Ինչպես նաև՝
- ելակ - 300 գր
Պատրաստման եղանակ
- Ելակի համով ժելեն ու ժելատինը լցնում ենք 200 մլ տաք ջրի մեջ և զգուշորեն խառնում ենք։ Այնուհետև թողնում ենք, որ սառչի։

2. Ելակի մի մասը բլենդերով հարում ենք, իսկ մյուս մասը կտրատում՝ բաժանելով 4 մասի։
Սերուցքը հարում ենք՝ ստանալով պինդ զանգված, ավելացնում ենք սերուցքային պանիրն ու կրկին հարում ենք։

3. Ավելացնում ենք ելակի խյուսը, շաքարի փոշին ու բլենդերով հարում ենք։

4. Այնուհետև լցնում ենք ժելատինի զանգվածն ու խառնում ենք։
Ստացված զանգվածը պահում ենք սառնարանում: Երբ այն արդեն պնդացած է լինում, ավելացնում ենք կտրատած ելակն ու խառնում ենք։

5. Այժմ հավաքում ենք չիզքեյքը։

6. Թխվածքաբլիթները դնում ենք ձևամանի հատակին, լցնում ենք ելակի զանգվածն ու հավասարեցնում ենք։ Ապա կրկին պահում ենք սառնարանում։

7. Զարդարում ենք կտրատած ելակի շերտերով։ Պատրաստում ենք ժելեն փաթեթի վրա նշված ցուցումներով, լցնում ենք վրան և պահում ենք սառնարանում։

8. Ստացվում է նրբահամ ու շատ համեղ չիզքեյք։
