Փոթորկի նախազգուշացում Սև ծովի վրացական ափին. լողալն արգելված է
ՄիջազգայինՎրաստանի արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունը նախազգուշացրել է Սև ծովի ափին փոթորկի մասին և Աջարիայի բնակչությանը հորդորում է ձեռնպահ մնալ ծովում լողանալուց: Մինչ այդ Աջարիայի սևծովյան ափին փոթորիկը հասնում է երեք-չորս բալի, բարձրացված են կարմիր դրոշակները, և արգելված է լողանալը:
Աջարիայում սաստիկ անձրևներ են տեղացել, ինչի պատճառով փրկարարներն արտակարգ ռեժիմով աշխատել են ամբողջ գիշերը: Ընդամենը գրանցվել է 45 կանչ, որոնց մեծ մասը վերաբերել է շենքերի առաջին հարկերի ողողմանը: Բաթումի մի քանի փողոցներում տեղի է ունեցել ջրհորդանների խցանում, ինչի պատճառով ճանապարհները ջրի տակ են անցել: Տեղում աշխատում են համապատասխան ծառայությունները, հաղորդել է Sputnik-ը: