Ուկրաինայում հայերի մասնակցությամբ հրաձգություն է տեղի ունեցել. կա զոհ (տեսանյութ)
TVՈւկրաինայում զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել, ինչի արդյունքում հնչել են կրակոցներ:
Միջադեպին մասնակցել են նաև հայեր: Ինչպես հայտնում են տեղի լրատվամիջոցները, կա առնվազն մեկ զոհ: Վիճաբանության մասնակիցներից երկուսը դանակի հարվածներ են ստացել:
Ռուսարմինֆո-ի փոխանցմամբ՝ 37-ամյա Վահե Մարտիրոսյանը դանակի հարված է ստացել կրծքավանդակին: Նա հիվանդանոցում մահացել է:
Նշվում է, որ վիճաբանությունը տեղի է ունեցել երկու խումբ քաղաքացիների միջև: Կրակ բացողները դիմել են փախուստի, սակայն նրանց իրավապահները շատ արագ հայտնաբերել են: