Էրիկսենը պատրաստ է ընդունել «Մանչեսթեր Յունայթեդի» առաջարկը
ՍպորտԱնգլիական «Տոտենհեմի» և Դանիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Կրիստիան Էրիկսենը դեմ չէ «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելու տարբերակին, հայտնում է The Independent-ը:
Էրիկսենն ավելի վաղ բանակցում էր «Ռեալի» հետ, սակայն Արքայական ակումբի կողմից կոնկրետ առաջարկ չստանալուց հետո դանիացի կիսապաշտպանը որոշել է ընդունել «Մանչեսթեր Յունայթեդի» առաջարկը, չնայած այն հանգամանքին, որ Ուլե-Գունար Սուլշերի թիմը մեկնարկելիք մրցաշրջանում չի մասնակցելու Չեմպիոնների լիգային:
27-ամյա կիսապաշտպանի պայմանագիրը «Տոտենհեմի» հետ նախատեսված է մինչև 2020 թվականի հունիսը:
Էրիկսենը «Տոտենհեմ» է տեղափոխվել 2013 թվականին: